▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ում կունենանք 198 պատգամավո՞ր

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի  անդամներ Հրայր Թովմասյանը և Վարդան Պողոսյանը այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել են Սահմանադրության 1-7 գլուխների նախագծի վերաբերյալ որոշ դրույթներ։

«Կիսանախագահական կառավարման ձևը չի բացառում այն իրավիճակը, երբ որ Հանրապետության նախագահը, որը չունի մեծամասնություն պառլամենտում, կիսանախագահականի դեպքում չի բացառվում այն իրավիճակը, երբ որ  Նախագահը, որն այսօր գործող Սահմանադրությամբ պատասխանատու է անվտանգության և պաշտպանության համար չունենա պառլամենտում մեծամասնություն, ու երբ որ Նախագահն ու ԱԺ-ն տարբեր քաղաքական ուժեր կներկայացնեն, այս դեպքում որպես գլխավոր գերագույն հրամանատար պատերազմական իրավիճակի ժամանակ պետք է փորձի մոբիլիզացնել պետական բոլոր կառույցների բոլոր լծակները: Եվ այս դեպքում, անվտանգության և պաշտպանության համակարգը ավելի խոցելի կլինի»,-ասաց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով՝ որ քաղաքական ուժը որ ձևավորել է Գործադիր իշխանությունը, նա էլ պատասխանատու է Ազգային անվտանգության և պաշտպանության համար:

Անդրադառնալով հարյուր տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին՝ Հրայր Թովմասյանն  ասաց, որ այդ  պարագայում կուսակցական կարգապահությունը մեծանում է։

Ըստ նրա՝ մեծամասնականով ընտրված պատգամավորը գտնում է, թե ինքն իր շնորհիվ է ընտրվել և միգուցե կուսակցությունն է իրեն պարտական, որովհետև կուսակցության համար ձայներ է բերել:

Նա նաև նշեց, որ եթե որևէ անձ դուրս եկավ խմբակցությունից, չի կարող ընդգրկվել մեկ ուրիշ խմբակցության մեջ:

 Հարցին, թե ինչո՞ւ նախագծով ֆիքսված չէ ԱԺ-ում պատգամավորների հստակ թիվը, այլ նշված է՝ «առնվազն 101»,  Վարդան Պողոսյանը  պատասխանեց.

«89-րդ հոդվածի առաջին մասն ասում է, որ պատգամավորների թիվն առնվազն 101-ն է, այսինքն 101-ից պակաս չի կարող լինել:  Եթե առաջին փուլի արդյունքներով ձևավորվում  է մեծամասնություն և երկրորդ փուլի կարիք չկա, ուրեմն ԱԺ պատգամավորների թիվն ուղիղ հավասար է 101-ի: Իսկ, եթե երկրորդ փուլ է իրականացվում, ապա  հաղթող կուսակցությունը  ստանում է հավելյալ մանդատներ: Ու դա ստանում է պատգամավորների թվի մեծացմամբ»:

Շարունակելով վերջինին՝ Հրայր Թովմասյանն ասաց, որ ԱԺ-ում կարող է լինել 2 կուսակցություն: Իսկ, թե որքան է լինելու պատգամավորների ամենամեծ թիվը՝ պատասխանեց.

«Տեսականորեն 198, իսկ գործանակնում՝ 120-130»:

 

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее