▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն պետք է օգնի նրանց, ում վերքը դեռ չի սպիացել. կոնգրեսական Ադամ Շիֆն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, ով հայտնի է իր հայանպաստ գործունեությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ծավալուն թեմատիկ անդրադարձ է ներկայացրել:
asbarez.com-ի փոխանցմամբ՝ կոնգրեսականն իր հոդվածը սկսում է մի շարք պատմական փաստերի շարադրմամբ:
«Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուն, ականատես լինելով Ցեղասպանությանը, վստահաբար ասել է, որ «մարդկության ողջ պատմության ընթացքում սրա պես դաժան պահ չի եղել: Անցյալի բոլոր սպանդերն ու հետապնդումներն աննշանակալի են թվում` 1915թ. հայերի կրած տառապանքների համեմատ»»,- գրում է նա:
 Այնուհանդերձ, Շիֆը նկատում է, որ «հայ ժողովրդին վերացնելու թուրքերի բոլոր ջանքերը տապալվել են, քանի որ հայ ազգը շարունակում է հպարտ ապրել»:
 Միևնույն ժամանակ, հոդվածի հեղինակը վերհիշում է օրհասական այդ պահին միլիոնավոր հայերի օգնած անձանց ու կազմակերպութունների, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտեին (Near East Relief Foundation), որի մարդասիրական գործունեության շնորհիվ Ցեղասպանությունից տուժած միլիոնավոր մարդկանց, այդ թվում՝ նաև 130.000 որբի կյանքը փրկվել է: Ըստ հոդվածագրի՝ կոմիտեն 100.000.000 դոլար է հավաքել մարդասիրական ճգնաժամի թիրախում հայտնված հայերին օգնելու համար:
 «Անցյալ ամիս ես և իմ մոտ 40 գործընկեր ներկայացրել ենք Հայոց ցեղասպանության վերաբերյալ օրինագիծ, որը կոչ է անում որպես ցեղասպանություն ճանաչել 1915-1923թթ. ընթացքում տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ՝ այն կոչ է անում Միացյալ Նահանգների նախագահին ջանքեր գործադրել, որպեսզի Թուրքիայի ու Հայաստանի կառավարությունների միջև այնպիսի հարաբերություններ հաստատվեն, որոնք հիմնված կլինեն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պատմական փաստի լիարժեք ընդունման վրա»,- շարունակում է Շիֆը:
 Իր անդրադարձում կոնգրեսականը խոսում է նաև ներկայում Սիրիայի տարածքում բնակվող հարյուր հազարավոր հայերի մասին, ովքեր 100 տարի անց կրկին կանգնած են վերացման վտանգի տակ:
 Շիֆի կարծիքով՝ ԱՄՆ-ի նախագահի ու Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման դեպքում Միացյալ Նահանգների կառավարությունը ցույց կտա, որ չի պատրաստվում լռել մարդկության դեմ գործած հանցանքների հարցում:
 «Էլի Վիզելը (ծագումով հրեա ֆրանսիացի գրող, լրագրող, հասարակական գործիչ-Tert.am) մի առիթով գրել է, որ ցեղասպանության ժխտումը ցեղասպանության վատագույն մասն է: Համակարծիք լինելով այս գաղափարին` ասում եմ, որ Հայոց  ցեղասպանությունը 100 տարի անց դեռևս շարունակում է խոցել իր զոհերին: Ամերիկան պետք է օգնի նրանց, ում վերքը դեռ չի սպիացել»,- գրում է նա:
Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее