ASEKOSE.am-ի ունեցած տեղեկությունների համաձայն Երևանում գտնվող «Արքայաձոր» ռեստորանային համալիրի Վարդան անունով մենեջերը ամանորյա տոների ժամանակ ռեստորանի ստացած եկամուտները յուրացրել է և փախուստի դիմել: Նշված դեպքից հետո աշխատանից ազատվել է նաև ռեստորանի գանձապահը և գործի առթիվ Ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել:
Մեզ հետ զրույցում ռեստորանի տնօրեն Արթուր Բաղրամյանը, սակայն, նշեց, որ նման փաստ չկա:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ նման դեպք էր տեղի ունեցել նաև «Բելաջո» ռեստորանային համալիրում, երբ մենեջերը կրկին յուրացրել էր ռեստորանի գումարները և փախել: