Այս պահի դրությամբ ԵՄ որևէ երկիր չի ճանաչել Ղրիմի հանրաքվեն, իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին նախազգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին: Խոսքը վերաբերում է նաև աշխարհի երկրների ճնշող մեծամանսությանը, որոնք չեն ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները: Դրանք պատրաստ է ճանաչել միայն ՌԴ-ն: Պետդուման արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել հանրաքվեի արդյուքնները հնարավորինս կարճ ամկետներում: Գրում է segodnya.ua-ն:
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Ուիլիամ Հեյթն այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել.
«Մեծ Բրիտանիան և միջազգային հանրությունը չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքնեը »: Վերջինս ՌԴ-ին զգուշացրել է հնարավոր քաղաքական ու տնտեսական հետևանքների մասին:
Նման հայտարարություն է արել Ֆրանսիայի ՆԳ նախարար Լորան Ֆաբիուսը:
«Ռուսաստանը պարտավոր է ճանաչել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Նույն թեմային անդրադաձրել է նաև Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն.
«Ղրիմի անօրինական հանրաքվեից հետո Ռուսաստանը սկսում է ուկրաինական տարաքծի դե ֆակտո բռնակցումը»:
Մարտի 6-ին ԵՄ բոլոր պետությունների նախագահները և վարչապետերը հայտարարել են, որ հանրաքվեն չի համապատասխանում Ուկրաինայի սահմանդրությանը և միջազգային նորմերին:
«Հանրաքվեն ոչ լեգիտիմ է և դրա արդյունքները չեն ճանաչվելու»,- նշել են եվրոպական երկրները նախագահները:
Կանադայի ղեկավարությունը ևս հանդես է եկել հայտարարությամբ, որ չի ընդունում Ղրիմի հանրաքվեի արդյունքները:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Թուրքիան չի պատրաստվում ընդունել հանրաքվեի արդյունքները և հանդես է գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի տարածքային ամբողջականության:
Վրաստանի ՆԳՆ հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանը հերթական անգամ հանդես է գալիս ի պաշտպանություն Ուկրաինայի ինքնիշխանության:
Եվ վերջապես Ճապոնիայի Կառավարությունը ևս իր տեսակետն է արտահայտել. «Պաշտոնական Տոկիոն չի ճանաչում Ղրիմի հանրաքվեն»: