▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Այսքանից հետո ինչի՞ն գումար նվիրաբերել. ատկատների՞ն

Երեկ լրատվամիջոցներից մեկը հատուկ անդրադարձել էր այն փաստին, թե որքան նվիրատավություն է արել «Հայաստան» համահայկական հիմնադրամին Գագիկ Ծառուկյանը, և վերջում հանգել էր մի անմիտ եզրահանգման, որ Գագիկ Ծառուկյանը ամենաքիչ նվիրատվություն կատարած գործարարն է:
Կայքը սակայն ամենևին չէր փորձել լուսաբանել թե ինչեր է արել նույն Գագիկ Ծառուկյանը համանուն հիմնադրամի միջոցով, որքան նվիրատավություններ է կատարել բազմաթիվ այլ ոլորտներում, որքան բարեգործական ծրագրեր է իրականացրել: Ոչ մի անդրադարձ, թերևս այն պատճառով, որ դա կմթագներ հոդվածագրի բուն ասելիքը, այլ կերպ ասած, խնդիր կար ամեն ինչ ներակաացնել կոնկրետ մի գույնի ներքո, ինչը և արվել էր:
Սակայն խնդիրը այստեղ բոլորվին այլ է. Իսկ ինչու խոշոր նվիրատվություն կատարել մի հիմնադրամին, որի գումարները հայտնի չէ թե ոնց են ծախսվում և ինչ ուղղությմաբ, որի կատարած աշխատանքների և գումարների ծախսման մասին չկա որևէ հաշվետվություն: Նույն կայքը, թվելով, թե որ գործարարը որքան գումար է նվիրաբերել «Հայաստան» հիմնադրամին, վարպետորեն թաքցնում է այն փաստը, որ նույն այդ նվիրատվությունները տարեց տարի նվազում եմ, և եթե 2008 թվականին այն կազմել էր 35 միլիոն դոլար, ապա 2011-ին` ընդամենը 11 միլիոն դոլար: 
Եթե նախորդ տարիներին Սամվել Կարապետյանը, որի օրինակը հատուկ ընգդծում է հոդվածագիրը, նվիրաբերել էր ոչ ավել ոչ պակաս 15 միլիոն դոլար, ապա վերջին անգամ, ուշադրություն, նրա նվիրատվությունը կազմել է 10 անգամ ավելի քիչ գումար` 1,5 միլիոն դոլար: Հարց. ինչո՞ւ: Իսկ պատասխանը ակնհայտ է. նույն նվիրատվություն կատարողներն էլ սկսել են շատ լավ հասկանալ, թե ուր են գնում իրենց նվիրած փողերը, ինչ անհայտ ուղությամբ են դրանք ծախսվում, որի շնորհիվ մի շարք պաշտոնյաներ ձեռք են բորում նոր շքեղ առանձնատներ, ավտոմենքնենաներ, բզինեսներ, իսկ «ծրագիրը» մի կերպ արվում է, ինչ-որ բան ցույց տալու համար:
Հիանալի տեխնոլոգիա է հայրնասիրական զգացմուքների վրա խաղալով խոշոր ատկատների մշտական աղբյուր ունենալ և այն միշտ օգտագործել: Իսկ որ Հայաստանում նվիրատվությունները հատկապես վերջին տարիներին միշտ մսխվել են, դրանում չկա ոչ մի կասկած: Բավական է միայն հիշել, թե ինչպես նույն Քըրք Քրքորյանը մի քանի տարի առաջ դադարեցրեց «Լինսի» հիմնադրամի նվիրատվությունները Հայաստանին, քանի որ հասկացել էր, որ դրանք ուղղակի հոսում են որոշ անձանց գրպանները:
Նույնը Քրքորյանից բացի հասկացել են նաև մյուս գործարարները, որոնք բազմակիորեն կրճատել են իրենց նվիրատվությունները, կատարելով զուտ սիմվոլիկ նվիրատվություններ, և դրանում նրանց մեղադրել հնարավոր չէ, քանի որ որևէ մեկը չէր ցանկանա իր նվիրած գումարներով, իրենից անհայտ, ներդրում ուենալ որևէ պաշտոնյայի շքեղ առանձնատան կառուցմանը կամ նպաստել ատկատների հայտնի գործընթացին: Բավական է միայն նշել, որ վերջին տարիներին «Հեռուստամարաթոնային» նվիրատվությունները նվազել են մի քանի անգամ:
Նվիրատվողներն էլ են շատ լավ հասկանում ամեն ինչ, և նվիրատվությունների կրճատման պատճառը ոչ թե հայրենասիրության նվազումն է, այլ որոշ անձանց գրպանները սեփական միջոցների հաշվին չհասրտացնելու ցանկությունը: Մեծ հայրենասեր Քըրք Քրքորյանը` վառ օրինակ: 
Այսքանից հետո, ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլ ցանկացած այլ գործարարի նվիրատվության կրճատումները կարող են լինել միայն արդարացված. Բավական է միայն նշել, որ այսօր ցանկացած հիմնադրամի գործունեությունը մեր հասարակության մոտ ընկալվում է ընդամենը որպես անվերահսկելի ատկատների և «փող բռնելու» տեխնոլոգիա: Այսքանից հետո ինչի՞ն գումար նվիրաբերել. ատկատների՞ն:

 

Politik Man

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее