Ազատությո՞ւն, թե՞ էգոիստական ինքնախաբեություն: Նեոլիբերալների դասերից կարելի է իմանալ, որ ազատությունը, դու մի ասի, այն է, երբ ինչ ուզես՝ կանես, ոչ ոք իրավունք չունի չհարգելու այն, իսկ դու կարող ես թքած ունենալ, թե ինչ կմտածեն: Բայց ի՞նչ է ազատությունը: Այսպիսի մոտեցումն ընդամենը էգոիզմ է: Կյանքը պայքար է ճանաչման համար, ինչպես ասում էր Հեգելը, բայց այդ ճանաչումը մեկուսի չի կարող դրսևորվել, այն սոցիալական երևույթ է, ուստի սոցիումի մեջ միայն կարելի է գտնել սեփական արժևորման կամ սեփական ընտրության ճանաչումը: Սակայն «ազատատենչ» շատ ջահելներ կարծում են, թե դիմացինը պետք է հարգի, ճանաչի իր ցանկությունը, կամքը, բայց փոխարենը, իր համար միևնույն է, թե ինչ կմտածի դիմացինն իր արարքների մասին. սա կվազիազատության պարադոքսն է: Եթե դու թքած ունես հասարակության կարծիքի, արժեհամակարգի և այլնի վրա, ուրեմն նույն «երախտագիտությանն» էլ կարժանացնի քեզ այդ հասարակությունը: Լիբերալիզմի հոգևոր հայր Ռուսոն նույնիսկ, իր տեսությունը մշակելիս գտնում էր, որ ազատությունն այն չէ, որ անես ամենը, ինչ ուզում ես, այլ այն, որ կարողանաս մտածել այդպես, կարողանաս նույնիսկ գործել այդպես, բայց իրականում չանես այդպես, որովհետև ազատությունը սոցիալական արժեք է, այն հասարակության մեջ է ճանաչվում որպես այդպիսին, ուստի հասարակության մեջ դրա որոշ տարրեր պետք է բացառվեն, այլապես դա դառնում է քաոս, այլանդակություն, սոցիալական ատոմիզացիա և այլն: Ցավոք, մեր կվազիլիբերալները ոչ թե կարողացան դառնալ իրական լիբերալիզմի կրողներ, այլ՝ վայրի լիբերալիզմի աղբի սպառողներ:
Ֆեյսբուք