Բարի վերադարձ Սառը պատերազմ. ձևավորվում է երկու միջազգային կոալիցիա
Կարելի է ասել աշխարն այլևս մտել է «Սառը պատերազմի» հաջորդ փուլ, ասել է թե ականատեսն ենք «Սառը պատերազմ 2»-ի: Բայց քանի որ աշխրահը մի քիչ փոխվել է վերջին տասնամյակներում այդ «պատերազմ»-ի ձևաչափն էլ է մի քիչ փոխվել այսպես ասած իր նախորդից:
Երեկ տեղի ունեցավ «G8»-ի արտահերթ հանդիպումը Հաագայում, սակայն, առանց Ռուսաստանի: Յոթ երկրների առաջնորդները հավաքվել էին Նիդերլանդներում` քննարկելու Ուրկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Հանդիպումից հետո տեղի ունեցավ համատեղ հայտարարություն: նախադդասություն առ նախադասություն չներկայացնելու համար կասեմ, որ ընդհանուր առմամբ առաջնորդները քննադաության ենթարկեցին Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում և մեղադրեցին վերջինիս միջազգային իրավունքի խախտման, ագրեսիայի, անեքսիայի և մի շարք այլ միջազգային մասշտաբի հանցագործությունների մեջ: Դրան ի հավելումն վերընշված հայտարարության մեջ հնչում էին նաև ավելի խիստ պատժամիջոցների մասին սպառնալիքներ, որոնք ենթադրաբար պետք է իրականություն դառնան, եթե Ռուսաստանը փորձի ավելի սրել Ուկրաինական ճգնաժամը: Կարճ ասած արևմուտքը հստակ հակառուսական կեցվածք է ընդունել և նահանջելու ոչ մի մտադրություն, համենայնդեպս առայժմ, չունի: Սրան զուգահեռ, սակայն, տեղի է ունեցել մեկ այլ ուշագրավ իրադարձություն, որն ըստ ինձ ևս արժանի է ուշադրության:
Բանն այն է, որ երեկ տեղի է ունեցել նաև BRICS (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի ժամանակ քննարկվել է ինչպես Բրազիլիայում գալիք գագաթնաժողովին և Սիրիային վերաբերող հարցեր, այնպես էլ անդրադարձ է կատարվել Ուկրաինական ճգնաժամին: Հենց նույն օրը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ղրիմի շուրջ քննարկումների վերաբերյալ այսպիսի հայտարարություն է արել. «BRICS-ի մեր գործընկերները ըմբռնումով մոտեցան ստեղծված իրավիճակին, հաշվի առան խնդրի շուրջ եղած բոլոր պատմական ասպեկտները: Մենք դա շատ բարձր ենք գնահատում: Ինչ վերաբերում է Ղրիմի հանրաքվեի արդյունքների ճանաչմանը, ապա Ռուսաստանը ոչ ոքից չի էլ պահանջում, որ ինչ-որ մեկը ճանաչի դրանք»: Ահա և Ռուսաստանի դաշնակիցների մոտեցումը Ուկրաինական ճգնաժամին:
Փաստորեն աշխահում ընդգծվում է երկու տարբեր կոալիցիաներ, որոնք մեղմ ասած տարբեր մոտեցումներ են ցուցաբերում Ուկրաինական ճգնաժամի պես կարևորագույն միջազգային խնդրի հանդեպ: Չգիտեմ սա լավ է, թե ոչ, և թե արդյոք դրական կանդրադառնա աշխարհում հետագա զարգացումների վրա, բայց այն, որ ԱՄՆ-ի միահեծան իշխանությունը այլևս պատմություն է` միանշանակ: հետաքրքրականն էլ այն է, որ Ռուսաստանի շուրջ են հավաքվել կարելի է ասել աշխարհում առկա կաևորագույն «միջին ուժերը», (middle powers) ովքեր ըստ էության առաջնորդներ են իրենց տարածաշրջաններում: Ինչպես երևում է այս երկրները, հարաբերականորեն հավաքվելով Ռուսաստանի շուրջը, փորձում են շեշտակիորեն նվազեցնել Արևմուտքի ազդեցությունը միջազգային հարաբերություններում: Այլ կերպ ասած այս երկրներն էլ առանձնապես ուրախ չէին ապրել միաբևեռ աշխարհում, սակայն ոչ մեկը չեր համարձակվում ուղղակի մարտահրավեր նետել ներկայիս աշխահակարգին: Իսկ քանի որ այժմ այդ մարտահրավրը կարելի է ասել նետված է, մնում է պարզապես միավորվել դրա շուրջ և գործել համատեղ ջանքերով:
Չգիտեմ թե ի վերջո ինչ դուրս կգա այս ամենից, բայց ինչպես երևում է Ռուսաստանին մեկուսացնելու գաղափարը տապալվում է, իսկ այդ տապալումը կարող է հանգեցնել մի շարք անկանխատեսելի հետևանքների: Օրինակ դա կարող է նշանակել նաև այսօրվա աշխարհակարգի տապալում: Խոսքը ուժային բալանսի մասին չէ միայն: Երբ ասում եմ աշխարհակարգի տապալում նկատի ունեմ նաև այն նորմերի և սզբունքների տապալում, որոնց հիման վրա գործում են (կամ էլ գործում էին) երկրների միջև փոխհարաբերությունները: Այնպես որ այդ առումով մարդ չգիտի, թե որն է լավագույն տարբերակը: Ի վերջո կա հին ու բարի ասացված` « մինչև չգա հետինը չի հիշվի առաջինը»: