▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռնար Շալանդ. «Ես այստեղ եմ եկել հաղթելու համար»

Բեռնար Շալանդ. «Ես այստեղ եմ եկել հաղթելու համար»

Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի և Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի ասուլիսը. Ասուլիսի սկզբոմ խոսքով հանդես եկավ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը.

«Քիչ առաջ  Գործադիր կոմիտեն հաստատեց մարզչի թեկնածությունը: Կարծիքներ կային, որ ուշացնում ենք մարզչի նշանակումը: Ես համամիտ չեմ: Բազմաթիվ մարզիչների հետ ենք բանակցել եւ եկել ենք այն եզրակացության, որ հենց Բեռնար Շալանդն է այն մարզիչը, ով կարող է հաջողությամբ աշխատել Հայաստանի հավաքականում»:

Այնուհետև լրագրողներին հնարավորություն տրվեց հարցեր ուղղել ինչպես ՀՖՖ նախագահին, այնպես էլ նոր գլխավոր մարզչին:

- Ի՞նչ տպավորություններ ստացաք Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումից:

- (Ռուբեն Հայրապետյան) Մենք շատ վատ ենք հանդես եկել: Սպասելի էր, քանի որ երբեք մարտ ամսին մեր հավաքականի խաղացողները պատրաստ չեն լինում: Ինձ համար ցավալի էր, որ մեր հավաքականի որոշ բարձրակարգ խաղացողներ ֆունկցիոնալ վատ վիճակում էին եկել:

- (Բեռնար Շալանդ) Ես կարող եմ ասել, որ ֆիզիկական վիճակը լավ մակարդակի վրա չէր: Ես միայն վիճակագրական տվյալներներ կարող եմ նշել: Հայաստանն այդ խաղում 6 կմ պակաս է վազել Ռուսաստանի հավաքականից: Իսկ այդպիսի ցուցանիշով այս մակարդակի խաղում հաղթել ուղղակի անհնար է: Այս հավաքականն ի զորու հաղթելու ցանկացած թիմի, եթե ցույց տա իր հնարավորությունները:

- Պարոն Հայրապետյան, ֆեդերացիան ի՞նչ մարզիչների հետ էր բանակցում մինչև Բեռնար Շալանդի նշանակումը:

- Բանակցել ենք 49 մարզիչների հետ, հիմա կոռեկտ չի լինի, որպեսզի ես անուններ տամ, թե ում հետ ենք բանակցել:

- Պարոն Շալանդ, հնարավո՞ր է այս խաղով դուրս գալ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ:

Այսօր ոչ, բայց վաղը այո: Ես տեսել եմ բոլոր վերջին խաղերը և մենք այնքան էլ հեռու չենք դրանից: Եթե մենք պարտվել ենք Մալթային, նշանակում է, որ լուրջ հնարավորություններ ենք կորցրել: Մեր խումբը բավականին ուժեղ է, բայց ես վստահ եմ, որ մենք ունենք Եվրո-2016-ի եզրափակիչ դուրս գալու պոտենցիալ:

- Հարց մարզչին. Շատ է նշվում, որ Հայաստանը պաշտպանությունում լուրջ խնդիրներ ունի: Ի՞նչ կարող եք Դուք ասել այդ կապակցությամբ:

- Կարող եմ ասել, որ ճիշտ եք: Բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Մենք ունենք շատ ուժեղ հարձակման գիծ, բայց պետք է արտերկրում փորձենք գտնել ուժեղ պաշտպաններ, իսկ եթե չկարողանանք, ապա պետք է աշխատենք եղած պաշտպանների հետ: Մենք ուշադրություն ենք դարձնում ամբողջ թիմին, ոչ միայն պաշտպանությանը: Հարձակվողներն էլ պետք է նահանջեն եւ պաշտպանվեն: Մենք չունենք Սիլվայի նման պաշտպաններ:

- (Ռուբեն Հայրապետյան) Երբ Հայաստանի հավաքականը հաղթում է Դանիային, ոչ ոք չի խոսում, որ պաշտպանությունը թույլ է: Ֆուտբոլը թիմային խաղ է: Մենք ունենք պաշտպաններ, որոնցով շատ հզոր խաղեր ենք հաղթել: Ռուսաստանի հետ խաղում հարձակման գիծն ավելի մեղավոր է եղել: Խնդրում եմ բոլորիդ, լավ ուսումնասիրել ֆուտբոլը:

- Հարց մարզչին. Դուք ներկա էիք Հայաստանի առաջնության 16-րդ տուրի հանդիպումներին: Ի՞նչ տպավորություն ստացաք այդ խաղերից:

- Այո, ես տեսել եմ երեք խաղ: Իրականում այժմ լուրջ չի լինի` կարծիք հայտնելու համար: Եթե համեմատենք այլ առաջնությունների հետ, ապա խնդիրը հիմնականում արագության և ինտենսիվության պակասի մեջ է:

- Պարոն Շալանդ, ֆոււբոլից դուրս ի՞նչ տպավորություներ ունեք Հայաստանից:

- Սա ներկայումս հարց է ինձ համար, բայց կարծում եմ, որ հետաքրքիր կլինի ինձ համար բացահայտել Հայաստանը: Մայիսին ես Հայաստան կժամանեմ կնոջս հետ: Ես ցանկանում եմ Հայաստանում լավ աշխատել եւ հավաքականին տանել Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ: Մեկ հարց լրագրողներին. ի՞նչ օր էր 2013թ. հոկտեմբերի 15-ը:

- Իտալիա-Հայաստան…

- Ես այդ օրը փոխում էի հեռուստալիքները եւ հանկարծք տեսա, որ խաղը սկսվելուց 10 րոպե անց, Հայաստանը հաղթում է 1:0 հաշվով: Ես դիտեցի խաղն ամբողջությամբ եւ ինձ համար մեծ անակնկալ էր Հայաստանի խաղը: Ես գիտեի միայն Հենրիխին, իսկ մնացածները բացահայտում էր: Ես չէի կարող մտածել, որ կարող եմ գլխավորել այս հավաքականը: Երբ եկավ հրավեր Հայաստանից, ես երկար չեմ մտածել:

 -Նախատեսո՞ւմ եք սովորել հայերեն և ի՞նչ կարծիք ունեք մեր ընտրական խմբի մասին:

- Հաղորդակցման հարցում պրոբլեմներ չի լինի, որովհետև ես խոսում եմ ֆուտբոլի լեզվով: Եթե ես ուզեմ թարգմանիչ, մենք կվերնցնեք նրան: Դա մեծ խնդիր չէ, որովհետև ես կարող եմ ցույց տալ այն, ինչ ուզում եմ: Ես խոսում եմ ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն, և ցույց եմ տալիս այն, ինչ ուզում եմ: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա կարող եմ ասել, որ մեր խումբը բավականին ուժեղ է: Ես հույս ունեմ, որ Պորտուգալիայի խաղից առաջ Ռոնալդուն վնասվածք կստանա: Իսկ եթե լուրջ, խաղալ այնպիսի թիմի հետ, որի կազմում կա Կրիշտիանու Ռոնալդուի մակարդակի ֆուտբոլիստ, լուրջ փորձություն է ցանկացած թիմի հանար:  Ես վստահ եմ, որ հնարավոր է է դուրս գալ այս խմբից, մանավանդ, որ այժմ խմբից միանգամից երկու թիմ է դուրս գալիս: Սերբիան լավ թիմ է, մենք հաղթել և պարտվել ենք Դանիային, Ալբանիան էլ է լուրջ մրցակից: Մի խոսքով, մեր խումբը բավականին ուժեղ է, բայց դա իմ համար պրոբլեմ չի: Պրոբլեմն այն է, որ մենք պետք է քայլ անենք, մենք պետք է առաջընթաց ունենանք՝ լավ արյդունք ունենալու համար: Վարդան Մինասյանը լավ է աշխատել և նրա օրոք թիմը շատ է առաջադիմել: Հիմա ժամանակն է ևս մեկ քայլ անել դեպի առաջ, ինչն ինձ համար մեծ մոտիվացիա է, քանի որ Հայաստանը դեռ երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլերին: Ես վստահ եմ, որ մենք միասին կարող ենք դա անել: Մենք ունենք Մխիթարյան կամ Մովսիսյան, բայց կարող ենք հաջողության հասնել միայն թիմային աշխատանքի շնորհիվ: Եվ իմ գործը այս հավաքականին հնարավորինս լավ մոտիվացնելն է:

- Պարոն Շալանդ, Հայաստանի առաջնության այն խաղերին, որոնց ներկա եք եղել, նկատել՞ եք ինչ-որ ֆուտբոլիստների, որոնց կուզեիք տեսնել հավաքականում:

- Շատ վաղ է խոսալ այդ մասին, քանի որ ես կուզեի ևս մի քանի խաղ նայել:  Ես ինձ համար նշաւմներ եմ արել և ես այդ խաղացողներին կհետևեմ նաև ապագայում: Ես կարծում եմ՝ պետք է ընկերական խաղ կազմակերպել Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի և Հայաստանի առաջնության ֆուտբոլիստների միջև: Միգուցե այդպես ես կկարողանամ ավելի լավ ընտրություն կատարել հաջորդ որակավորման փուլի համար:

- Էդգար Մանուչարյանի նկատմամբ կարգապահական տո՞ւյժ է կիրառվում, թե նա չի հրավիրվում հավաքական վատ մարզավիճակում գտնվելու պատճառով:

- «Էդգար Մանուչարյանն ամեն ինչով զբաղված է, բացի ֆուտբոլից: Եթե մարզիչը գտնի, որ նա պատրաստ է, ապա կհրավիրի, բայց ես քիչ եմ հավատում այդ երազանքին, որ նա պատրաստ կլինի:

Երբ ժամանակին ես քննադատեցի Մանուչարյանին, բոլորով հարձակվեցիք իմ վրա, սկսեցիք Էդգարին պաշտպանել: Իսկ այժմ, տեսեք, թե քանի խաղ է անցկացրել Մանուչարյանն «Ուրալի» կազմում: Ես գիտեմ, թե ինչու եք այդ հարցը տալիս. Օրերս նա «Ուրալի» չգիտեմ որ կազմում գոլի հեղինակ է դարձել…»:

- Պարոն Հայրապետյան, մարզիչը պահանջել էր 14-օրյա հավաք, ի՞նչ կասեք այդ մասին:

- Մայիսի 31-ին մենք խաղ ունենք Ալժիրի հետ, հունիսի 6-ին՝ Գերմանիայի հետ: Մարզիչը մեզնից պահանջել է ևս մեկ խաղ: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և կփորձենք ունենալ ևս մեկ խաղ:

- Ովքե՞ր կլինեն մեր մարզչական շտաբում

- (Ռուբեն Հայրապետյան, մարզիչն իր հետ կբերի 2 օգնական, ևս երկու օգնական կընտրենք մեր մարզիչներից):

- Պարոն Շալանդ, Ռուբեն Հայրապետյանը նշել էր, որ մեզ պետք է բնավորությամբ խառնվածքով մեզ մոտ մարզիչ: Դուք դիմագծերով նման եք հայի, գուցե և բնավորությամբ եք նման: Որքանով է դա անհրաժեշտ թիմը մարզելու համար

- Բնավորությունը կարևոր է, ես չգիտեմ՝ ես ունեմ հայկական բնավորություն թե ոչ, բայց ես ունեմ բնավորություն: Պարզ է՝ մոտիվացիան կարևոր է, և պարզ է՝ ես ուզում եմ ոչ միայն խոսել, ես այստեղ չեմ որպես զբոսաշրջիկ, ես այստեղ եմ՝ հաղթելու համար, ես հստակ գիտեմ ինչի համար եմ այստեղ: Եթե ես հաղթեմ, ես մնում եմ, եթե պարտվեմ՝ գնում եմ: Դա չգրված օրենք է, լինես դու այստեղ, Շվեյցարիայում, թե Բրազիլիայում:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Սպորտ далее