ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը Asekose.am-ի հետ զրույցում պատասխանեց ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանի Տիգրան Սարգսյանի վերանշանակման հետ կապված հայտարարությանը:
ԲՀԿ պատգամավորը “ Առավոտ” կայքին տված հարցազրույցի մեջ նշել էր,որ ոմանց ձեռք է տալիս արտագաղթը և Տիգրան Սարգսյանի նշանակումը խթանում է արտագաղթը.”Եթե բոլորն ասում են տնտեսություն ա քայքայում ու նորից ինքն է նշանակվում, դուրս ա գալիս ձեռք ա տալիս”,-շեշտել է Լյովա Խաչատրյանը:
“Լյովա Խաչատրյանը իր տեքստի մեջ խոսել է ընդհանրական, օգտագործելով ոմանց բառը ես էլ կդիմեմ որոշներին, որոնց նախ կհիշեցնեմ, որ երբ որ խոսում են ժողովրդի անունից կամ բոլորն ասում են, թող ասեն ովքեր են այդ բոլորը, կամ այդ ջայլամի քաղաքականությունը, որ վարում են գլուխն ավազի մեջ մտցնելով` ոչինչ չտեսնելով,համապատասխան պատվերի դեպքում գլուխները բարձրացնում են և խոսք են ասում գոնե չափավորեն իրենց խոսքը”,-խորհուրդ տվեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հովհաննես Սահակյանը նշեց,որ տնտեսական ճգնաժամի այս փուլում վարչապետը կարողացել է այնպես աշխատել, որ չեն կրճատվել անգամ սոցիալական ծրագրերը, որն էլ քրտնաջան աշխատանքի արդյունք է.” Հիշեցնեմ նաև, որ անցած տարիներին իրենք որպես քաղաքական ուժ բավականին գործուն մասնակցություն են ունեցել և լավ կլիներ, որ տղամարդավարի նաև պատասխանատվության այդ մասը վերցնեին իրենց վրա կամ հայտարարեին, որ սխալվել են և մենք համապատասխան գնահատականը հնչեցնեինք”:
Ինչ վերաբերվում է արտագաղթին Հովհաննես Սահակյանի դիտարկմամբ արտագաղթը ամենաշատը հենց ԲՀԿ-ին է դուր գալիս,որպեսզի հետո չարախնդան.”Այլապես 4 տարի քաղաքական այդ ընդհանուր թիմի մեջ լինելով հանդերձ այնուհետև 1 տարի խորհրդարանական ընտրություններից առաջ չէին տանի այն ուղղության վրա որ սկսեին քննադատել”:
Հովհաննես Սահակյանը նշեց,որ ԲՀԿ-ի աշխատանքը խորհրդարանում չի նկատվել:
ՀՀԿ ներկայացուցիչը իր պատվից վեր է համարում այս քաղաքական ուժի մասին երկար խոսելը.”Այս կամ այն նավահանգստում հանգրվանած այդ մարդիկ են և չեմ կարծում որ սա էլ վերջին հանգրվանն է,թող ի վերջո ավազից իրենց գլուխները հանեն նոր խոսեն: Պետք չէ շարունակել չար մարդու հոգեբանությամբ”:
Asekose.am-ի հետ հարցազրույցի վերջում Հովհաննես Սահակյանը խորհուրդ տվեց ԲՀԿ ներկայացուցիչներին բարոյականություն ունենալ այդ պատմական 4 տարիների առջև ավելի ազնիվ լինել և գնահատականները հնչեցնել ավելի ադեկվատ: