ԲՀԿ հերթական` 7-րդ հերթական համագումար, որն անցել է դռնփակ, ավարտվել է:
Լրագրողներին հարցերին պատասխանել են Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը։
Իսկ մինչ այդ լրագրողներին բաժանել են տեղեկատվություն համագումարում քննարկված հարցերի մասին և ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթը, որը կներկայացնենք ավելի ուշ:
ԲՀԿ-ական պատգամավոր, նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ընդդիմություն չի դառնում, այլ լինելու է այլընտրանք, ինչպես նաև առաջարկելու է այլընտրանքային լուծումներ։