Տեսահսկման թաքնված համակարգը ֆիքսել է Դեդ Հասանի ենթադրյալ մարդասպաններին: Կադրերում երևում է, թե ինչպես են մեծ պայուսակով երկու տղամարդիկ շենքի մուտք մտնում: Հենց այդ շենքից էլ արձակվել է գնդակը քրեական հեղինակության վրա:
Տեսագրությունը, որը հայտնվել է Life News-ի տրամադրության տակ, կօգնի ոստիկանության ծառայողներին ու քննիչներին 75-ամյա Ուսոյանին սպանողների որոնման գործում:
Առաջին լրատվականի փոխանցմամբ, տղամարդիկ շենք են մտել Ասլան Ուսոյանի վրա կրակ արձակելուց շուրջ մեկ ժամ առաջ՝տեղի ժամանակով 12:49-ին: քննությանը մոտ կանգնած Life News-ի աղբյուրը հայտնել է, որ տեսագրությունն արված է վատ որակով, սակայն փոքր վերլուծությունից հետո հասկանալի կդառնա, որ դա հենց այն մարդիկ են, որոնք կապ ունեն սպանության հետ:
Համաձայն տեսագրության՝ ժամը 11: 57-ին մուտքի դիմաց հայտնվում է մի տղամարդ, որը հետևում է շրջակայքում տիրող իրադրությանը, ինչ-որ մեկի հետ խոսում հեռախոսով, իսկ քառորդ ժամ անց անհետանում տեսախցիկների տեսադաշտից:
Ինչպես ենթադրում են խուզարկուները՝ նա մարդասպանի հանցակիցն է և համակարգում է իրենց գործողությունները: Կադրերը փաստում են, որ կրակոցների արձակումից հետո նրանք հերթով դուրս են եկել մուտքից:
Ինչպես հայտնի է դարձել ռուսական կայքին, տեսագրությունը (հնարավոր առավելագույն որակով) փնտրում են օրենքով գողերը, որոնք որոշել են սեփական հետաքննությունն անցկացնել և Դեդ Հասանին սպանողներին պատժել իրենց ուժերով: