Մոսկվայում՝ դիպուկահարի կրակոցից սպանված Ասլան Ուսոյանին` Դեդ Հասանին ամենայն հավանականությամբ Հայաստանում կհուղարկավորեն: Նյուզ.am-ն է գրում այս մասին, որի թղթակցին Դեդ Հասանի եղբոր դուստրը` Կարինե Ամոյանն ասել է, որ Վրաստանի իշխանությունները թույլ չեն տալիս Դեդ Հասանին հուղարկավորել Վրաստանում: «Ժողովուրդը խառնվել է իրար, քանի որ չեն թողել ինքնաթիռը իջնի: Հիմա փորձում են մեքենայով աճյունը տեղափոխեն Վրաստան, եթե այդ տարբերակն էլ չհաջողվի, ապա Դեդ Հասանին կբերեն Հայաստան եւ կհուղարկավորեն Զեյթունի գերեզմանատանը: Մոսկվա էլ հետ չենք տանի` կամ Հայաստանում կհուղարկավորեն կամ Վրաստանում»,- ավելացրել է Կարինե Ամոյանը: Իսկ հարցին, թե երբ կհստակեցվի Դեդ Հասանին Հայաստանում կամ Վրաստանում հուղարկավորելու հարցը, ասել է .«Մինչեւ վաղը պարզ կլինի»:
Դեդ Հասանին հնարավոր է հուղարկավորեն Հայաստանում` Զեյթունի գերեզմանատանը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet