▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դեպորտ արված» մարդիկ փոխում են իրենց անուն-ազգանունները, որ նորից կարողանան մեկնել Ռուսաստան

Երբ գյուղերում համատարած սկսվում են վարկեր վերցնելու ու ճամպրուկներ կազմելու ավանդույթը, հաջողության կենացներին հաջորդում են հրաժեշտի արցունքները, իսկ կանայք սկսում են մորթած հավերին փետրահան անելու արարողությունը, որոնք եփվելուց հետո պետք է տեղ զբաղեցնեն ճամպրուկներում, ուրեմն տղամարդկանց արտագնա աշխատանքի մեկնելու սեզոնն է...
Ոչ մեկին չի հուզում ՌԴ միգրացիոն օրենքներում կատարված փոփոխությունները, արտաքսված (դեպորտ) հայերի թիվը, բոլոր խոչընդոտները, քանի որ արտագնա աշխատանքի մեկնողներն ունեն ապրելու խնդիր...
Չեմ զարմանում, որ «դեպորտ արված» մարդիկ փոխում են իրենց անուն-ազգանունները, նոր անձնագիր են ձեռք բերում, որ կարողանան մեկնել Ռուսաստան։ Հանճարեղ ազգ ենք, ելքեր կարողանում ենք գտնել, միայն մեր երկրում մարդավարի չենք կարողանում ապրել...
Թե ինչ գործ են անում, ինչքան են վաստակում, այլ հարց է, բայց Հայաստանում աշխատելը նույնն է՝ ասես կամավորության սկզբունքներով անվճար բանելը...
Մտեք ցանկացած գյուղական համայնք և տեսեք, թե ոնց է դատարկվում, մարդիկ ինչ վիճակում են՝ վարկերի տակ կքած ու անհավատ. մինչև ե՞րբ։ Երբ մարդը որպես սպառող է միայն դիտարկվում, ապա նա պետության ստրուկն է, ոչ թե քաղաքացին...

 

Մարինե Ամիրյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее