▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվերսիրոն ներթափանցման փորձերը, կրակոցները աստիճանաբար կսկսեն դադարել, եթե...

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: 

«Սերժ Սարգսյանը մեկնելու է Սոչի և արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը դեռևս պաշտոնապես ոչ  հաստատել և ոչ էլ հերքել է իրենց նախագահի` Սոչի մեկնելու մասին լուրը: Բարդությունը Ալիևի հետ է կապված»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը կկարողանա՞ այնպես կազմակերպել, որ հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, թե՞ ամենը կավարտվի  նրանց հետ առանձին հանդիպումներով, ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը:

Ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի դերին, ապա քաղաքագետը նշեց, որ դա պայմանավորված է մի քանի գործոններով.

«Առաջին, սա Պուտինի համար լավ հնարավորություն է` ցույց տալու Ռուսաստանի խաղաղասիրական առաքելությունը և, երկրորդ, ոչ ֆորմալ կերպով ղարաբաղյան հակամարտությունը դուրս է բերվում Մինսկի խմբի ձևաչափից և սրանով փորձում է ցույց տալ, որ ԱՊՀ տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում խնդիրներ կան: Եթե այս համատեքստում ենք նայում, ապա թվում է, որ Պուտինը Ալիևի հետ որոշակի դժվարություններ է ունենալու»,-նկատեց քաղաքագետը:

Նրա կարծիքով  փաստաթղթեր չեն ստորագրվի, բայց իրավիճակը կլիցքաթափվի, չնայած լարված իրավիճակը դեռ որոշ ժամանակով պահպանվելու է:

«Տարբեր ժամանակներում հրադադարը միշտ խախտվել է, իսկ այս սրացումն ամենամեծն էր: Դիվերսիրոն ներթափանցման փորձերը, կրակոցները աստիճանաբար կսկսեն դադարել, եթե Պուտինին հաջողվի իր նպատակները թելադրել առաջին հերթին Ալիևին, որովհետև ակնհայտ է, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է. դա կլինին ճնշումների, համոզելու կամ որոշակի քաղաքական, տնտեսական, թե ռազմական տեսանկյունից, անհայտ է»:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաև եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի կողմից հրահրած լարման արդյունքում ստեղծված իրավիճակը: 
«Սերժ Սարգսյանը մեկնելու է Սոչի և արդեն տվել է իր համաձայնությունը, սակայն ադրբեջանական կողմը դեռևս պաշտոնապես ոչ  հաստատել և ոչ էլ հերքել է իրենց նախագահի` Սոչի մեկնելու մասին լուրը: Բարդությունը Ալիևի հետ է կապված»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահը կկարողանա՞ այնպես կազմակերպել, որ հանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, թե՞ ամենը կավարտվի  նրանց հետ առանձին հանդիպումներով, ասաց քաղաքագետ Դերենիկ Մալխասյանը:
Ինչ վերաբերում է այս հարցում Ռուսաստանի դերին, ապա քաղաքագետը նշեց, որ դա պայմանավորված է մի քանի գործոններով.
«Սա Պուտինի համար լավ հնարավորություն է` ցույց տալու Ռուսաստանի խաղաղասիրական առաքելությունը և, երկրորդ, ոչ ֆորմալ կերպով ղարաբաղյան հակամարտությունը դուրս է բերվում Մինսկի խմբի ձևաչափից և սրանով փորձում է ցույց տալ, որ ԱՊՀ տարածաշրջանում, հատկապես Հարավային Կովկասում խնդիրներ կան: Եթե այս համատեքստում ենք նայում, ապա թվում է, որ Պուտինը Ալիևի հետ որոշակի դժվարություններ է ունենալու»,-նկատեց քաղաքագետը:
Նրա կարծիքով  փաստաթղթեր չեն ստորագրվի, բայց իրավիճակը կլիցքաթափվի, չնայած լարված իրավիճակը դեռ որոշ ժամանակով պահպանվելու է:
«Տարբեր ժամանակներում հրադադարը միշտ խախտվել է, իսկ այս սրացումն ամենամեծն էր: Դիվերսիրոն ներթափանցման փորձերը, կրակոցները աստիճանաբար կսկսեն դադարել, եթե Պուտինին հաջողվի իր նպատակները թելադրել առաջին հերթին Ալիևին, որովհետև բոլորին ակնհայտ է, որ նախահարձակ կողմը Ադրբեջանն է»:
Անի Կարապետյան
 

Անի Կարապետյան

 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее