ԱԺ քառօրյայի հերթական նիստը բավական բուռն սկսվեց: Բանավեճ ծավալվեց Շարմազանովի, Փաշինյանի միջև, իսկ ԱԺ նախագահի տեղակալ Հ.Նաղդալյանը փորձում էր հանդարտեցնել պաշտոնյաներին, հատկապես Է. Շարմազանովին.
-Էդիկ, էդիկ,-ձայնում էր տիկին Նաղդալյանը:
Իսկ վեճը սկսվեց այն բանից հետո, երբ քվեարկության դրվեց ՀԱԿ առաջարկած նախագիծը` կոռուպցիայի մասին:
Լևոն Զուրաբյանը նախքան քվեարկությունը կոչ արեց ՀՀԿ-ին քայլ անել այդ ուղղությամբ, քանի որ կոռուպցիան մեր երկրի գլխավոր չարիքն է:
Գալուստ Սահակյանը անդրադառնալով հնչած կոչին` ասաց, թե իրենք են այդ մասին անընդհատ հիշեցնում.
«Եթե դուք խնդիրներ ունեք` Ձեր մեջ լուծեք: Մենք դեմ ենք քվեարկելու»,-տեղեկացրեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
ԱԺ նախագահի տեղակալ Է. Շարմազանովն էլ խոսքում դիմելով քաղաքական փոքրամասնության մի հատված...կարդացել են, բայց ոնց որ լավ չեն հասկացել: Ն. Փաշինյանն էլ ընդհատեց, թե վարման կարգի մասին չի խոսում և, անդրադառնալով տիկին Նաղդալյանի պնդմանը, թե հնարավոր չէ, որ բոլոր 131 պատգամավորները խոսեն վարման կարգից` նշեց, որ բոլորն էլ իրավունք ունեն:
Ընթացում Ն. Փաշինյանն ու Է.Շարմազանովը հասցնում էին բանավիճել:
Արդյունքում տեղի ունեցավ քվեարկություն, կողմ քվեարկեցին 10-ը, դեմ` 62-ը, ձեռնպահ` 0:
Մանրամասները` a1plus-ի տեսանյութում