▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՄ-ն թաղեց ՀՀ-ի իղձերի վերջին փշրանքները

ԵԽ վերջին բանաձևով, փաստորեն, ԵՄ-ն թաղեց ՀՀ-ի իղձերի վերջին փշրանքները՝ Ասոցացման համաձայնագրի «ֆրագմենտար ստորագրման» հետ կապված: Իսկ Մաքսայինում էլ, ինչպես երևաց, այնքան էլ խանդավառված չէին Հայաստանի մուտքով: Բելառուսի Հայրը, նույն ինքը՝ Բատկան և ղազախական Աթան, քիչ էր մնում Ադրբեջանին ու Թուրքիային քարշ տային Մաքսային՝ ընդգծելով Հայաստանի միացման անկարևորությունն ու անարդյունավետությունը: Իսկ Ռուսաստանը չի էլ շտապում Երևանին մտցնել Մաքսային, առավելևս, որ այդպիսի կառույց, բովանդակային առումով, գոյություն էլ չունի: Արտաքին քաղաքականության իրավիճակային, նավակային մոտեցումը միշտ էլ հղի էլ դրա կործանման վտանգներով: Սա ԵՄ—ի քաղաքականության անոնսային մասն էր, այն դեռ իրեն ցույց կտա, թե ինչպես չի կարելի 4 տարի բանակցել, ռեսուրսներ վատնել ու համոզել, որ նպատակն այլ է եղել: Գիրգ կոմպլիմենտների դարաշրջանն ավարտվեց. սկսվել է իսկական մարտահրավերների ժամանակաշրջանը:

Արման Սահակյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее