«Այս օրենքը խայտառակություն է: Գիտե՞ք ինչ կա, մենք այս հարցերի մասնագետն ենք, Դուք՝ ոչ: Բարի եղեք՝ եկեք, ասեք, թե սա ոնց են անում,-այսօր ԱԺ-ում խոսելով տեղեկատվական տեխնոլոգիների ոլորտի սկսնակ ձեռնարկություններին հարկային արտոնություններ տրամադրելու կառավարության նախաձեռնության մասին` ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը Եկամտային հարցի գծով Հայաստանում արտոնություն լինել չի կարող, որովհետև ՀՀ-ում կա Սահմանադրության 14.1 հոդվածը, որտեղ բոլոր քաղաքացիները իրար հավասար են: Հուշեմ, թե ինչ բան է հիմնարար իրավունք: Հիմնարար է այն իրավունքը, որին պետք է հարմարեցվի օրենքը և սահմանադրությունը, այլ, ոչ թե օրենքով կամ սահմանադրությամբ այդ իրավունքին կարելի է կպնել: Դուք բերում ու ասում եք՝ եկամտային հարկին այստեղ արտոնություն եմ տալիս: Ինչո՞ւ: ՀՀ պատմության մեջ եկամտային հարկի արտոնություն չենք տվել: Դա աբսուրդ է: Շահութահարկի արտոնություն նույնպես չենք տալիս: Այդ դեպքում արտոնություն տվեք բոլորին: Բոլոր այն երկրները, որոնք հավասարեցրել եմ շահութահարկն ու եկամտային հարկը, դա կոռուպցիայի և ստվերային տնտեսության դեմ պայքարելու պարտադիր պայման է: Գոնե կարդացեք, հետևեք տենդենցներին: Եթե լիներ 1985 թվականը՝ կասեի, որ սա նորմալ է: Հիասթափված եմ այս նեղ մտածողությունից: Լուրջ հարց է նաև հետևյալը. ասում եք՝ սկսնակ ձեռնարկությսունների համար ստեղծում ենք հանձնաժողով, որը հավաստագիր է տալիս: Այ մարդ, բան ու գործ չունե՞ք: Էս ի՞նչ եք ասում, արա: Լավ ա էլի, պետությունն էլ օտարեք իր ֆունկցիաներով, վերջացրեք: Դա Գերագույն խորհրդի ֆունկցիան է. ընդունում է օրենք, որը վերաբերում է բոլորին: Կառավարությունը չպետք է դրանով զբաղվի: Բա ո՞նց էիք կոռուպցիայի դեմ պայքարում: Կոռուպցիան պոզով-պոչով ա լինու՞մ: Մեկը կնոջ հետ գալիս, ասում ա ես սկսնակ եմ, դուք իրան գրանցում եք ու որոշում՝ արտոնութուն տաք, թե չէ՞: Ու մենք նստած՝ սա լրջորեն քննարկում ենք: Եվ, հետո, որ հարց ենք տալիս, բարի եղեք պատասխանել»,-եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
Անի Կարապետյան