ԵՄ-Ռուսաստան աշխարհաքաղաքական պայքարը շարունակում է նույն ոգով և տրամաբանությամբ. պայքարը հանուն պոստ սովետական երկրների դեռ առջևում է: ԵՄ հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզո հայտարարել է, որ ԵՄ-ն Մոլդովայի և Վրաստանի հետ Ասոցացման պայմանագիրը կկնքի ավելի շուտ քան նախատեսված էր, իսկ ավելի կոնկրետ` մինչ հունիս: Հիշեցնեմ, որ սա առաջին անգամը չէ, որ ԵՄ-ն կրճատում է վերընշված հանրապետությունների հետ տվյալ փաստաթղթի ստորգրման ժամանակցույցը: Սզբնական շրջանում Վրաստանի և Մոլդովայի հետ նախատեսվում էր «ասոցացվել» 2014թ-ի վերջին, հետո Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված որոշում կայացվեց ստորագրել այդ փաստաթուղթը մինչ օգոստոս, իսկ հիմա ԵՄ-ն «ոտուձեռ» ընկած ավելի է արագացնում գործընթացը:
Մի՞թե Արևմուտքում, այս դեպքում ԵՄ-ում դեռ չհասկացան, որ պոստ սովետական երկրներին ընտրության առջև դնելով` սադրում են Ռուսաստանին ևս ընտրության առջև կանգնեցնել այդ երկրներին: Մի կողմից Արևմուտքը կոչ է անում Ռուստանին երկընտրանքի առջև չկանգնեցնել այդ երկրներին մյուս կողմից գործում է ճիշտ հակառակ տրամաբանությամբ:
Ես կարծում եմ, որ թե´ Վրաստանում, թե´ Մոլդովայում շատ լավ տեսնում են, թե ինչ է այժմ կատարվում Ուկրաինայում և գիտակցում են, որ Ռուսաստանի շահերն ամբողջությամբ անտեսելը կարող է հանգեցնել չափազանց վատ հետևանքների: Ես բազմիցս ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ Վրաստանը` ազատվելով Աբխազիայից և Հարավային Օսիայից չի ազատվել այն տարածաշրջանից որտեղ, որ գտնվում է: Այլ կերպ ասած, եթե Վրաստանը հույս ունի Արևմուտքի հետ սզբնական շրջանում ինտեգրվել տնտեսապես, իսկ հետո էլ անդամակցել Եվրատլանտյան դաշինքին, ապա լավ կլինի ձերբազատվել այդ մտքից և ինչքան հնարավոր է դա անել շուտ:
Ասեմ այսպես: Եթե Վրաստանն ու Մոլդովան չափազանց շատ են ուզում ստորգրել Ասոցացման պայմանագիր ԵՄ-ի հետ, ապա լավ կլինի,որ մինչ դա անելը օրենքով ամրագրեն իրենց չեզոք լինելը: Ասեմ ավելին, շատ ավելի ազդեցիկ և ծանրակշիռ կլիներ այդ որոշումը, եթե այդ երկու երկրները պաշտոնապես դիմեին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ` խնդրելով ընդունել բանաձև, որը կպարտադրի այդ երկրներին մշտապես լինել չեզոք և չանդամակցել ոչ մի ռազմաքաղաքական դաշինքի: Այլ կերպ ասած այս երկու երկրները կարող են անել այն ինչը չարեց Ուկրաինան և առ այսօր հրաժարվում է անել:
Այդ ժամանակ շատ բան կպարզաբանվի. Կցանկանա՞ արդյոք այդ դեպքում ԵՄ-ն ստորագրել այդ փաստաթուղթը այդ երկրների հետ, թե` ոչ, և արդյո՞ք Ռուսաստանին կբավարարի այդ որոշումը, թե` ոչ: Անձամբ ինձ թվում է, որ եթե Վրաստանն ու Մոլդովան, իրոք մտադրություն ունեն ավելի սերտացնել իրենց հարաբերությունները Արևմուտքի հետ պետք է հաշվի նստեն նաև Ռուսաստանի հետ, քանի որ ուզեն, թե ոչ, բայց գտնվում են ավանդապես Ռուսաստանի ազդեցության գոտում: Իսկ այդ երկրներից և ոչ մեկը չի հանդիսանում այն ուժը, որը կարող է թույլ տալ իրեն մարտահրավեր նետել, Ռուսաստանի պես, առնվազն, տարածաշրջանային տերությանը:
Սպասենք առաջիկա գործընթացներին:
Եթե Վրաստանն ու Մոլդովան ուզում են ապագա ունենալ, պետք է հաշվի առնեն Ռուսաստանի շահերը
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet