▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրամիությանը ճնշելու Թուրքիայի փորձերը տապալվում են

Թուրքիայի նախագահ Էրդողանի կողմից վարչապետ Դավութօղլուին դուրս մղելուց ի վեր Եվրոպայի հետ փախստականների գործարքը աստիճանաբար փուլ է գալիս, ուղղորդելով երկու կողմերից հնչող քննադատական հռետորությամբ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը առիթ բաց չի թողնում Եվրամիությանը վատաբանելու համար, հայտարարելով, որ Եվրոպան ավելի շատ է անհանգստացած շների և համասեռականների իրավունքներով, քան Սիրիայի փախստականներով:

Թուրքիայի տարածքից Եվրոպա մտած փախստականներին հետ ընդունելու դիմաց Եվրագոտում առանց վիզայի անհրաժեշտության Թուրքիայի քաղաքացիների մուտք գործելու թույլտվության վերաբերյալ գործարքը թուրքական Արդարություն և զարգացում կուսակցության (AKP) երկարատև փափագն է, որը կարող է այդպես էլ չիրականացվել:

Քաղաքական խորհրդատու Աթիլլա Եսիլադան ասում է,- «Եվրոպայի հետ վերաինտեգրվելու ճանապարհն ավարտված է: Էրդողանը չի ընդունի վիզայի սահմանափակումները վերացնելու համար անհրաժեշտ հակաահաբեկչական օրենքները: Մենք կարող ենք ճգնաժամ ակնկալել, քանի որ Արդարություն և զարգացում կուսակցության առաջնորդներից Բուրհան Քուզում առաջարկել է Սիրիայի բոլոր փախստականներին Եվրոպա ուղարկել»:

Թուրքիայի կառավարությանն աջակցող մամուլը փախստականներին առաջարկում է կապել ճամպրուկները, իսկ հակակառավարական մամուլի կարծիքով Եվրամիության հետ գործարքը տապալվում է նախագահի և նախկին վարչապետ Դավութօղլուի միջև անհամաձայնությունների պատճառով:

Դիտորդների կարծիքով, Եվրամիության կողմից Դավութօղլուի գովաբանություններն ու Էրդողանի հանդեպ քննադատությունները միայն խոչընդոտում են նախագահի կողմից գործարքի ընդունմանը:

Վերլուծաբանների կարծիքով, Էրդողանը հավատացած է, թե փախստականների խնդիրը շահարկելով, ինքը կկարողանա օրենքներ թելադրել, սակայն նրանք հավատացած են, որ դա երկարաժամկետ չի լինի:

Աթիլլա Եսիլադան ասում է,- «Թեև Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը դա ժխտում է, Եվրամիությունը ծրագրում է Սիրիայի փախստականներին տեղափոխել հունական կղզիներ, ապա այնտեղից նրանց տեղավորել: Նրանք պատրաստվում են փախստականների համար նախատեսված 6 միլիարդ 700 միլիոն դոլարի օգնությունը տրամադրել Հունաստանին և դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ: Կարծում եմ, Եվրամիությունը Թուրքիային կճնշի մարդու իրավունքների չարաշահումների հարցով և Թուրքիան աստիճանաբար իրավունքներից կզրկվի Արևմտյան աշխարհում»:

Փախստականների գործարքը կերտողներից մեկը և դրա գլխավոր ջատագով՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերքելը Ստամբուլում կայանալիք ՄԱԿ-ի Մարդասիրական գագաթաժողովին մասնակցելու ընթացքում, կարող է հանդիպել Թուրքիայի պաշտոնյաներին: Դիտորդների կարծիքով, հանդիպումը կարող է փախստականների գործարքը փրկելու վերջին հնարավորությունը լինել: Գործարքը քննադատողները Բրյուսելին մեղադրում են մարդու իրավունքների եվրոպական արժեքները զոհաբերելու մեջ:

Ամերիկայի ձայն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее