Հայաստանը մասնակցել է աշխատանքներին, բայց հետո չի ստորագրել «Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքների մասին» հայտարարության նախագիծը, որն ընդունվել է ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Երևանը տեքստի վերաբերյալ առաջարկներ է արել, որոնցից շատերը հաշվի են առնվել։ Բայց հայ նախարարը չի ստորագրել»,– ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Դիվանագետն առաջարկել է հայ պաշտոնյաներից պարզել հայկական կողմի այս որոշման պատճառները։