▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եվրասիայում աշխարհաքաղաքական ուժերի դասավորության վերահաշվարկ է տեղի ունենում

Եվրասիական գլոբալ տարածությունում, կարծես, տեղի են ունենում աշխարհաքաղաքական ուժերի դասավորության վերահաշվարկ՝ ի դեմս Ռուսաստանի գործուն միջամտությամբ: Մոսկովյան աշխարհատնտեսական պրոեկտի հավակնություններ ունեցող Մաքսային միությունը մտավ Հարավային Կովկաս, որը եվրասիական խաղատախտակի վրա նոր քայլ էր, դրան հետևեց անվտանգության ոլորտում կայացած գագաթնաժողովը ՀԱՊԿ շրջանակներում, որն ուղղված էր ավիացիոն ուժերի ստեղծմանը, սիրիական ճգնաժամի լուծումների որոնմանն ու Աֆղանստանից ՆԱՏՕ-ի ուժերի դուրսբերումից հետո ՀԱՊԿ անելիքներին: Ուշագրավ է վերջին հանգամանքը, երբ նշվում է, թե Աֆղանստանը հանդիսանում է անկայունության օջախ, և ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, այնտեղից, հնարավոր է, անկայունացնող սպառնալիքներ լինեն, ուստի պետք է զորքեր տեղակայվեն սահմանային վայրերում: Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը Աֆղանստանը դիտարկում է իբրև իր անվտանգության հենակետ, որը եվրասիական տարածությունում գլոբալ շահերի իրացման հարթակ է՝ կապված իր հետաքրքրությունների ոլորտում գտնվող Միջին Ասիան հարավից եկող անկայունության չեզոքացման հեռանկարի հետ: Աֆղանստանը հենց այն կետն էր, որտեղից ԽՍՀՄ-ը փորձում էր ճեղքել «շրջափակումը»՝ իր փրկության հույսը տեսնելով այդ վայրում: Հաջորդ կարևոր խնդիրը Սիրիան էր, որը եվրասիական տարածաշրջանում ներկայումս ամենաանկայուն վայրն է: Սիրիան Մերձավոր Արևելքի դարպասն է, և դա լավ են հասկանում Կրեմլում: Նախկինում, բազմիցս և Ռուսաստանը, և Չինաստանը դեմ են արտահայտվել Սիրիային հարվածելու արևմտյան ծրագրերին, սակայն այժմ փորձ է արվում ցույց տալու, որ ամերիկյան պլաններին դեմ են նաև միջազգային կառույցի մակարդակով, այսինքն՝ սա ՆԱՏՕ-ին ռազմաքաղաքական հարթությունում հակադրման փորձ կարելի է դիտարկել: Այսպիսով եվրասիական տարածությունում փորձ է արվում ՀԱՊԿ-ը դարձնել որպես ստրատեգիական խաղացող և, գնալվ, երևում է, այն ընդլայնում է սեփական հետաքրքրությունների աշխարհագրությունը: Իսկ թե ինչպիսի հաջողություն կունենա ՀԱՊԿ-ը կախված է նաև Չինաստանի կեցվածքից, որը դրսևորվում է հետևյալ հարթություններում.
1. ինչպիսին պետք է լինի Ռուսաստանի դերը եվրասիական ռեգիոնալ հարթությունում. դաշնակի՞ց, թե՞ մրցակից,
2. ինչպիսին պետք է լինի ՀԱՊԿ-ի դերը, արդյոք այն կարելի է դիտարկել իբրև անվտանգության աղբյուր, կայունացնող սուբյեկտ տարածաշրջանում,
3. ինչպիսին պետք է լինի հարաբերությունները տնտեսական ոլորտում. Շանհայի համագործակցության կազմակերպության և Մաքսային միության հարաբերությունը:

Արման Սահակյան

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее