▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԳԱԳԻԿ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ տաքսու վարորդներին ԳՌԴՈՆՉԻ՞ Է ԱՆՎԱՆԵԼ

Երևանի անհատ տաքսու վարորդները վիրավորված են Կապի եւ տրանսորտի նախարար Գագիկ Բեգլարյանից:

Այս մասին գրում է A1 plus-ն ու մեջբերում է տաքսիստ Հուսիկ Մելքոնյանի խոսքն, ըստ որի.  «Մենք մեր պահանջը ներկայացրել ենք Գագիկ Բեգլարյանին, ինքը մեզ ընդհանրպաես չի էլ ուզում լսի, ասում է դուք փափախչի եք, գռդոնչի։ Ես ձեր հետ խոսալու ոչ - մի բան չունեմ։ Նամակ ենք գրել նաև նախագահին, բայց ոչ - մի պատասխան չենք ստացել»:

Անհատ տաքսու վարորդներն այսօր  կրկին փողոց են դուրս եկել՝ իրենց բողոքը արտահայտելով կառավարության որոշման դեմ. նրանք նշել են,  որ չեն պատրաստվում իրենց անձնական օգտագործման մեքենաների սպիտակ համարանիշները փոխել դեղինով:

Վարորդները դիմել են բոլոր գերատեսչություններին, սակայն պատասխան այդպես էլ չեն ստացել:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее