«Վարդան Օսկանյանի արդարացումը նշանակում է նա կմոռացվի, նոր մտքեր և ազգափրկիչ հայտարարություններ չի անի»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:
Անդրադառնալով Վ.Օսկանյանի գործին` Գեղամյանը նշել է, որ վերջինիս, անշուշտ, իր պահուստներում ունի փաստաթղթեր, քանի որ նա ոչ միայն դիվանագետ է, այլև` գաղտնապահ:
«Բայց այս հարցում այդ գաղտնապահությունը ամենևին էլ տեղին չէ և ճիշտ կլիներ, եթե ԲՀԿ-ական պատգամավորը դրանք ներկայացներ դատարան: Ես չեմ հասկանում, թե նա ինչու դա չի անում: Այդպիսով, գործը դատարանում շատ արագ լուծում կստանա»,- ասել է Արտաշես Գեղամյանը հավելելով. «Եթե Վարդան Օսկանյանն իրեն նախագահի թեկնածու է տեսնում, ապա` ամեն»: