2009-ի Երևանի ավագանու ընտրություններում «Ժառանգությունը» հրաժարվեց մասնակցությունից և հայտարարեց, որ սատարում է այն ժամանակ դեռ ծաղկունքի շրջանում գտնվող ՀԱԿ-ին։ Այժմ քաղաքական դաշտի դասավորվածությունն ու մթնոլորտը հեղափոխական փոփոխություններ է կրել և արդեն հայտնի է, որ ՀԱԿ-ում որոշում է կայացվել, որ կուսակցությունը չի մասնակցի ավագանու ընտրություններին, որովհետև բոլորի, այդ թվում՝ ՀԱԿ-ի համար պարզ է, որ պայքարը կընթանա 5-6-րդ տեղերի համար, իսկ 2009-ին ՀԱԿ-ին ձայն տվածների մի մասը կքվեարկի կիսաընդդիամդիր ԲՀԿ-ի, իսկ ավելի մեծ մասը՝ ընդդիմադիր նոր բևեռ դարձած «Ժառանգության» օգտին։
Այս աննախանձելի իրավիճակում ՀԱԿ-ը կարող է, այնուամենայնիվ, բարոյական քայլ անել ու կրկնել «Ժառանգության» օրինակը՝ հայտարերելով, որ այս անգամ էլ ՀԱԿ-ը կսատարի «Ժառանգությանը»։ Իհարկե, ես չեմ հավատում, որ զուրաբյանականացված ՀԱԿ-ում նման որոշում կկայացվի, առավել ևս հաշվի առելով այն ցեխը, որ ՀԱԿ-ականները թափում են հիմա հատկապես «Ժառանգության» վրա, բայց դե զարմանալի է, թե ի՞նչ հեռանկարներ են տեսնում հենց ՀԱԿ-ում. չէ՞ որ բոյկոտելով ընտրությունները ու հետևողականորեն չմասնակցելով դրանց՝ ՀԱԿ-ը դրսևորում է քաղաքական անմեղսունակություն ու անպատասխանատվություն՝ առաջին հերթին իր ընտրազանգվածի նկատմամբ, ինչը վաղ թե ուշ կբերի վերջնական հիասթափության, իսկ ՀԱԿ-ը կդադարի իր գոյությունը, հենց սպառվի պատգամավորական մանդատներ կրելու ժամկետը։
Վահան Ղուկասյանի գրառումը
Ֆեյսբուք