Օֆելյա Սարգսյանը ունի անգլերենի և գրականության բակալավրի կոչում Երևանի պետական լեզվաբանական համալսարանից, մագիստրոսի կոչում քաղաքագիտության և միջազգային հարցերի ոլորտում Հայաստանի Ամերիկյան Համալսարանից: 2011 թ-ի աշնանից նա ապրում է Գերմանիայում, որտեղ ավարտել է Ֆլենսբուրգի համալսարանի Եվրոպագիտություն բաժինը` ստանալով իր երկրորդ մագիստրոսի կոչումը:
Նրա մագիստրական թեզը, որն ավարտվել է 2013 թ-ի նոյեմբերին պարզ է` «Ակնկալելով Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը»: Թեզը սկսել է գրել ԵՄ-ՀՀ Ասոցացման Համաձայնագրի բանակցությունների հաջող ավարտից անմիջապես հետո` 24.7.2013:
3.9.2013-ից հետո այս գիրքը ավելի նշանակալից է, քան կանխատեսվում էր, քանի որ ինչպես, օրինակ, սփյուռքում են ավելի ու ավելի շատ ձայներ լսվում, որոնք ավելի կողմնակից են, որ Հայաստանն ունենա սերտ կապ ԵՄ-ի հետ, քան Եվրասիական մաքսային միության հետ, այնպես էլ Հայաստանում են մարդիկ այժմ ցավով նայում Ռուսաստանի Եվրասիական գործունեություններին, հատկապես,քաղաքացիական հասարակությունը:
«Այս գիրքը հիանալի անդրադարձ է Հայաստան-ԵՄ հարաբերություններին, և այն ասում է, որ երկարաժամկետ հեռանկար Հայաստանի անդամակցությունը ԵՄ չպետք է բացառել: Իհարկե, Հայաստանը կլինի ԵՄ առավելագույնարևելյան գործընկերը, բայց մեկը պետք է լինի:
Մասնավորապես, Թուրքիայի հետ «խնդիրը» ավելի հեշտ հնարավոր կլինի լուծել ԵՄ-ի հետ քան ներկայիս մեկուսացման պայմաններում: Վրաստանի օրինակը կարող է Հայաստանի վրա ունենալ տնտեսապես բացասական ազդեցություն: Ռուսաստանում կլինի նաև հետպուտինյան ժամանակաշրջան: Նաև Ադրբեջանի հետ խնդիրները կարելի է ավելի
հեշտությամբ լուծել ԵՄ օգնությամբ, որը կգործի ավելի ակտիվ, եթե Հայաստանն արտահայտի տնտեսական դաշինքին միանալու դիրքորոշում: Ինչպես Օֆելյա Սարգսյանն է նկարագրում ԵՄ-ն իմպերիալիստ չէ, և ինտեգրումը հիմնված է կամավոր և ազատ կամքի վրա(ի տարբերություն Եվրասիական Մաքսային միության):
Կան նաև մշակութային, սոցիալական, պատմական, կրոնական, քաղաքական հիմքեր, որոնք Հայաստանին ապագայում կուղորդեն ավելի եվրոպական ուղղությամբ»:
2014 թ-ի գարնանից Օֆելյա Սարգսյանը գտնվում է Գերմանիայի հարավ – արեւմուտքում և աշխատում է որպես քաղաքական վերլուծաբան և կրտսեր խմբագիր «Եվրամիության Արտաքին Գործերի Ամսագրում» (www.eufaj.eu).
Գիրքը հասանելի է տպագիր և PDF տարբերակով, վերջինս նաև էլեկտրոնային գիրք տարբերակով (verlag@libertas-institut.com), նաև Amazon Kindle-ում:
Հեղինակը ծրագրում է գրքի շուրջ քննարկումներ Հայաստանում սույն թվականի սեպտեմբերին կամ հոկտեմբերին: