▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայ կրոնի հեղափոխության» և քրիստոնեական դավանանքի գաղափարական բախումները

 

Արմեն Մելիքյան  « Հայ կրոնի հեղափոխություն »  ֆեյսբուքյան էջի հեղինակ
- Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայ կրոնի հեղափոխություն ը: Ի՞նչ Գաղափարի շուրջ է այն Ձևավորվում:­
- Հայ կրոնի հեղափոխությունը առաջին հերթին հեղափոխություն է մեր մտքերի և հոգիների մեջ: Երբ այդ հեղափոխությունն իրականանա, նոր կիմաստավորվի գործնական քայլերի մասին մտածելը: Այս պահին հեղափոխությունն ունի տեղեկատվական և դաստիարակչական բնույթ: Արդեն իսկ ավելի քան չորս հազար հայորդիներ Հայաստանում, զգալի մասը` համալսարանականներ և համալսարանավարտներ, իրենց զորակցությունն են հայտնել Հայ կրոնի հեղափոխության գաղափարին` միանալով Դիմագրքի մեր էջին: Նրանց մի մասը ևս հուսով եմ, որ այս կամ այն ձևով մասնակից կդառնան հոգևոր այս շարժմանը:
-Եթե Ձեր առաջարկածը ոչ հեթանոսություն է, ոչ քրիստոնեություն ապա ի՞նչ է:
Եթե հեթանոսություն ասելով հասկանում ենք միայն անցյալը, սահմանափակվելը անցյալի մտակաղապարներով, Հայ կրոնի հեղափոխությունը հեթանոսություն չէ: Այն սևեռում է ապագային: Անցյալը ծառայում է որպես հիմք: Կան մարդիկ ովքեր այս կամ այն գերեզմանի տիրությունը համարում են իրենց սեփականությունը և թշնամաբար են վերաբերվում որևէ նոր մտքի հանդեպ` իրենց չհասկացած իսկ անցյալի միջոցով: Այո, Հայ կրոնի հեղափոխությունն ունի ասելու նոր բան: Հուդաքրիստոնեությունից ազատագրվելը նախաքայլն է հոգեմտավոր նոր համակարգի, որ հավակնում է փոխարինելու դրան: Առաջադրված մոտեցումը հետևյալն է: Դաշտը ազատագրել հոգևոր ստրկատիրությունից, և ազատ թողնել մեր ազգի ընդերքում կուտակվող ոգեկան նոր կուտակումները: Այդ էներգիան կգտնի իր հունը: Այն իր մեջ արդեն իսկ պարունակում է նոր համակարգի ստեղծման նախադրյալները:
--Ի՞նչ կտա "Հայ կրոնի հեղափոխություն"-ը հայ հասարակությանը:
Կրոնը ավելի մեծ երևույթ է քան ցանկացած հասարակություն որի մեջ այն ծնվում է: Ձեր հարցի մասին սակայն որոշ ակնարկներ կան Դիմագրքի մեր էջում տեղադրված վերջին երկու հեռուստատեսային հարցազրույցներում, հատկապես` Հայո՞ց նոր կրոն, թե ՀԱՅ կրոն խորագրված հաղորդման մեջ:Ֆեյսբուք սոցիալական ցանցում « Հայ կրոնի հեղափոխություն »  խորագրով էջը վրդովությունների ալիք բարձրացրեց շատ քրիստոնյաների մետ: Այնուամենայնիվ գտնվեցին այնպիսիք, ովքեր հավանեցին էջը: Ի՞նչ  գաղափարներ է տարածոիմ ֆեյսբուքյան  այս էջը, որքանո՞վ է այն հարիր կամ անհամատեղելի Քրիստոնեական դավանանքին: Արդյո՞ք վտարանդի բոլոր գրողներն են համակարծիք,  էջի հեղինակի՝ վտարանդի գրող Արմեն Մելիքյանի հետ: Այս ամենի մասին Asekose.am -ի թղթակիցը ֆեյսբուքի միջոցով հարցեր  է հղել  էջի հեղինակին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին և վտարանդի գրող Վահե Ավետյանին:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում «Հայ կրոնի հեղափոխություն»  խորագրով էջը վրդովությունների ալիք բարձրացրեց շատ քրիստոնյաների մետ: Այնուամենայնիվ գտնվեցին այնպիսիք, ովքեր հավանեցին էջը: Ի՞նչ  գաղափարներ է տարածոիմ ֆեյսբուքյան  այս էջը, որքանո՞վ է այն հարիր կամ անհամատեղելի Քրիստոնեական դավանանքին: Արդյո՞ք վտարանդի բոլոր գրողներն են համակարծիք,  էջի հեղինակի՝ վտարանդի գրող Արմեն Մելիքյանի հետ: Այս ամենի մասին ASEKOSE.am -ի թղթակիցը ֆեյսբուքի միջոցով հարցեր  է հղել  էջի հեղինակին,  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանին և վտարանդի գրող Վահե Ավետյանին:

Արմեն Մելիքյան  «Հայ կրոնի հեղափոխություն»  ֆեյսբուքյան էջի հեղինակ

- Ի՞նչ է իրենից ներկայացնում Հայ կրոնի հեղափոխություն ը: Ի՞նչ Գաղափարի շուրջ է այն ձևավորվում:

­- Հայ կրոնի հեղափոխությունը առաջին հերթին հեղափոխություն է մեր մտքերի և հոգիների մեջ: Երբ այդ հեղափոխությունն իրականանա, նոր կիմաստավորվի գործնական քայլերի մասին մտածելը: Այս պահին հեղափոխությունն ունի տեղեկատվական և դաստիարակչական բնույթ: Արդեն իսկ ավելի քան չորս հազար հայորդիներ Հայաստանում, զգալի մասը` համալսարանականներ և համալսարանավարտներ, իրենց զորակցությունն են հայտնել Հայ կրոնի հեղափոխության գաղափարին` միանալով Դիմագրքի մեր էջին: Նրանց մի մասը ևս հուսով եմ, որ այս կամ այն ձևով մասնակից կդառնան հոգևոր այս շարժմանը:

-Եթե Ձեր առաջարկածը ոչ հեթանոսություն է, ոչ քրիստոնեություն ապա ի՞նչ է:

-Եթե հեթանոսություն ասելով հասկանում ենք միայն անցյալը, սահմանափակվելը անցյալի մտակաղապարներով, Հայ կրոնի հեղափոխությունը հեթանոսություն չէ: Այն սևեռում է ապագային: Անցյալը ծառայում է որպես հիմք: Կան մարդիկ ովքեր այս կամ այն գերեզմանի տիրությունը համարում են իրենց սեփականությունը և թշնամաբար են վերաբերվում որևէ նոր մտքի հանդեպ` իրենց չհասկացած իսկ անցյալի միջոցով: Այո, Հայ կրոնի հեղափոխությունն ունի ասելու նոր բան: Հուդաքրիստոնեությունից ազատագրվելը նախաքայլն է հոգեմտավոր նոր համակարգի, որ հավակնում է փոխարինելու դրան: Առաջադրված մոտեցումը հետևյալն է: Դաշտը ազատագրել հոգևոր ստրկատիրությունից, և ազատ թողնել մեր ազգի ընդերքում կուտակվող ոգեկան նոր կուտակումները: Այդ էներգիան կգտնի իր հունը: Այն իր մեջ արդեն իսկ պարունակում է նոր համակարգի ստեղծման նախադրյալները:

-Ի՞նչ կտա «Հայ կրոնի հեղափոխություն»-ը հայ հասարակությանը:

-Կրոնը ավելի մեծ երևույթ է քան ցանկացած հասարակություն որի մեջ այն ծնվում է: Ձեր հարցի մասին սակայն որոշ ակնարկներ կան Դիմագրքի մեր էջում տեղադրված վերջին երկու հեռուստատեսային հարցազրույցներում, հատկապես` Հայո՞ց նոր կրոն, թե ՀԱՅ կրոն խորագրված հաղորդման մեջ:

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյան

-Հայ կրոնի հեղափոխություն. ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք կրոնն հեղափոխության կարիք ունի:

-Հետևելով «Հայ Կրոնի հեղափոխություն» ֆեյսբուքյան էջի գործունեությանն` իրականում երբևէ նպատակահարմար չեմ նկատել անդրադառնալ այնտեղ տեղ գտնող անհեթեթություններին: «Հայ Կրոնի հեղափոխությունն» իր էությամբ և քարոզչությամբ հերթական կեղծ կրոնական, իր հիմքում հեղհեղուկ, մոլորեցնող գաղափարախոսությունն է, որն ինձ անհայտ ուժերի դրդմամբ կամ հովանավորությամբ ուղղակիորեն թիրախ է ընտրել նաև քրիստոնեական հավատը, Հայ Առաքելական Ս. Եկեղեցին, մեր ժողովրդի դարերով կերտված ազգային ինքնությունը: Դժվար չէ կռահել, որ մի քանի անհատների նախաձեռնած այս «շարժումն» ավելի խոր ենթատեքստ ունի, քան կարելի է դատել նրա «նոր» գաղափարական դրսևորումներից, որոնք հստակ անգամ ձևակերպված էլ չեն: Ընկալելի չեն «հայ կրոն» հասկացությունը, կրոնի հեղափոխության` մարդկանց շփոթեցնող «հնարքները», ծիծաղելի` առաջ քաշվող որոշ դրույթներ:
Եթե քրիստոնեության մասին, ապա սկզբունքորեն բացառելի է քրիստոնեության հեղափոխությունը, քանի որ քրիստոնեական դավանանքը` հիմնված Աստվածային հայտնության` Ս. Գրքի և Սրբազան Ավանդության վրա, մեկընդմիշտ տրված աստվածային պատգամ է, որը բովանդակային և էական առումով ժամանակային ու տարածական փոփոխության ենթական չէ: Եվ մարդը չէ, առավել ևս այդ էջի հիմնադիրները, որ պետք է փորձեն իրենց բանականությամբ փոփոխել կամ հարմարեցնել այն ըստ իրենց քմահաճույքի:
-Ֆեյսբուքյան այս էջն իր պարունակությամբ  Ձեր կարծիքով վնասակա՞ր  է  հայ հասարակության համար:

-Հերթական ապազգային ու հակաեկեղեցական այս հոսանքը պարզապես կարող է շփոթություն և մոլորություն առաջացնել հասարակության մեջ: Դժվար է այս նողկալի նախաձեռնությունը շարժում կամ հոսանք կոչել, որովհետև մի քանի անհատների ցնորամտության հետևանքն է: Արդեն իսկ նկատելի է, որ շատ մարդիկ ուղղակի խաբեության արդյունքում են հայտնվել հիշյալ էջի ճիրաններում: Անձնապես բազում նամակներ եմ ստացել անհատներից, ովքեր տեղեկացրել են, որ ակամա են հայտնվել էջի հավանողների ցուցակում: Այդ իսկ պատճառով, օգտվելով այս առիթից, կոչ եմ անում ֆեյսբուքյան ցանցի հայորդի օգտատերերին` ուշադիր լինել իրենց անձնական էջերի հանդեպ, հեռու և վերապահ մնալ նման ապակողմնորոշող հոսանքներից:
-Շատերը մտածում են, որ բարեփոխումներ են անհրաժեշտ եկեղեցուն և ֆեյսբուքյան այս էջին հավանություն են տալիս: Այս առումով ի՞նչ խորհուրդ կտաք:

-Այդ տխրահռչակ էջը եկեղեցական կյանքում բարեփոխումներն իրականացնողը չէ: Ցանկանալ եկեղեցական կյանքում որոշ բարեփոխումներ տեսնել և հավանություն տալ «Հայ կրոնի հեղափության» ֆեյսբուքյան էջին` անուղղակիորեն դառնալով այդ անհեթեթ գաղափարախոսության կողմնակիցը, պարզապես անտեղյակության արդյունք է:
Աստծու հոգատար առաջնորդությամբ Եկեղեցին, լինելով նորոգող և ինքնանորոգվող իրականություն, մշտապես վերատեսության և քննության է ենթարկել ժամանակի ներթափանցումներն իր կյանքի մեջ` մի կողմից ձգտելով համընթաց քայլել ժամանակի հետ, իսկ մյուս կողմից չմոռանալ և սրբորեն պահպանել հաստատված ավանդույթներն ու անցյալի ժառանգությունը: Այսինքն, ժամանակի պահանջները կարող են անհրաժեշտություն առաջացնել Եկեղեցու գործնական կյանքում որոշ բարեփոխումների` բացառելով դավանանքի որևէ փոփոխություն, առավել ևս հեղաշրջում. Տիրավանդ Ճշմարտությունը Եկեղեցում պետք է միշտ անաղարտ պահպանվի: Սակայն, պետք է գիտենալ, այդ ամենի ճանապարհը եկեղեցական կյանքին լիարժեք մասնակցությունն է, ծանոթությունն է Եկեղեցի ասվածին, աստվածճանաչողությունն է:

Վահե Ավետյան - վտարանդի գրող 

-Որքանո՞վ է հայ ազգին պետք «Հայ Կրոնի Հեղափոխություն»-ը:

-Այնքանով որքանով որ պետք է մտքի հեղափոխությունը, կենցաղի հեղափոխությունը, սեռական հեղափոխությունը, մնացյալը: Անկախ ազգը չի կարող շարունակել ապրել հին կայսրության հոգեբանությամբ, մտածելակերպով, կենցաղվարվմամբ: Հոգևոր հեղափոխությունը մեկ ընդհանուր հեղափոխության մասն է պարզապես, ընդանում է մնացյալի հետ զուգահեռ:

-Ի՞նչ կտա այն հայ հասարակությանը:

-Հոգևոր վերածնունդ:

-Վտարանդի հայ գրողները և կոնկրետ դուք որքանով կապ ունեք այս նախաձեռնության հետ:

-Վտարանդի գրողները որպես խումբ կապ չունեն այդ նախաձեռնության հետ: Վտարանդի գրողների միության համահիմնադիր Արմեն ՄԵլիքյանն է հիմնադիրը դրա, ես անձամբ մասնակից եմ որպես համակիր անհատ, ոչ որպես վտարանդի գրող կամ որևէ ուրիշ մեկը: Արմեն Մելիքյանը այդ խնդրով զբաղվել է Հայաստանում դեռ 90-ականներից, ոչ մի նոր բան չի անում այդ իմաստով: Հիմա է անում, որովհետև հիմա է վերջապես հանդարտություն ստացել երկարատև քաղաքական հալածանքից հետո, որ կարողանա շարունակել զբաղվել նրանով ինչով զբաղվում է հիմա: ՈՒրիշ բաներով էլ է զբաղվում իհարկե: Օրինակ գիրքը անգլերեն հրատարակելով, մի քանի միջազգային մրցանակ շահելով և այլն:

Ես մասնակցում եմ այդ ապակենտրոն նախաձեռնությանը ինչպես նախկինում միշտ, մեզանում սկսած ազատությունների ընդլայնման ցանկացած նախաձեռնության եմ մասնակցել 80-ականներից մինչ օրս:

Վտարանդի գրողներից ոմանք դարձան մեր ոխերիմ թշնամիները, որովհետև իրենց ասելով խորը հավատացյալ քրիստոնեաներ են ու կրոնի հեղափոխությունը դավադրություն են տեսնում որպես: Դրա փոխարեն նախընտրում են Հիսուսին ու քաղաքական դավադրությունները: Իրենց աստվածն իրենց հետ: դրանից չի նսեմանում նրանց գրական վաստակը, վտարանդիությունը, սեփական երկրում ապրելու նրանց իրավունքը: Ես դրանք կպաշտպանեմ անկախ ամեն ինչից, եթե անգամ վտարանդի գրողները լրիվ ցնդեն ու դառնան անմեղսունակ: Դրանից նրանց իրավունքերը չեն պակասում:

Հեղինակ` Նանե Բագրատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее