Ուկրաինայի գործող վարչապետ Արսենիյ Յացունյուկը հայտարարել է, որ իր երկիրը ԵՄ-ի հետ հավանաբար արդեն հաջորդ շաբաթ կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Թեմային անդրադարձել է նաև Լեհաստանի վարչապետ Դոնալդ Թուսկը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ` ասելով որ Ուկրաինա-ԵՄ Ասոցացման համաձայնագիրը ամենայն հավանականությամբ կստորագրվի հաջորդ շաբաթ Եվրամիության խորհրդի նիստի ընթացքում: Սակայն հարկ է նշել, որ ինչպես ասել են վերընշված պաշտոնյաները ստորագրվելուց ստորագրվելու է միայն համաձայնագրի քաղաքական մասը: Այնպես որ Ազատ և համապարփակ առևտրի համաձայնագիրը (DCFTA) կարլի է ասել որոշ ժամանակով, եթե ոչ ընդմիշտ, անցնում է պատության գիրկը: Իսկ ինչպես հիշում եք Յանուկովիչը կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը հենց տնտեսական բաղադրիչի պատճառով, որին հետևեց այն ինչ մինչ այժմ կատարվում է Ուկրաինայում` քաոսը: Մի՞թե այս ամենը հնարավոր չէր կանխել: Իհարկե հնարավոր էր: Ասեմ թե ինչպես:
Մինչ Ուկրաինայի հրաժարվելը Արևելյան գործընկերության մասնակից Հայաստանը ևս կանգնեց այս խնդրի առջև, չնայած որ փառք Աստծո մեզ մոտ չեղան այնպիսի զարգացումներ, որպիսին որ մենք տեսնում ենք այժմ Ուկրաինայում: Հայաստանն այն ժամանակ կասեցրեց Ասոցացման պայմանագրի ստորագրումը իր ամբողջ գունապնակով, բայց փոխարենը ամենաբարձր մակարդակներով ԵՄ-ին առաջարկեց ստորագրել այդ համաձայնագրի քաղաքական բաղադրիչը` այդպիսով բալանսավորելով մեր երկրի հարաբերությունները ԵՄ-ի և Ռուսաստանի միջև: Իսկ ԵՄ-ն այդ առաջարկին արձագանքեց շատ կոշտ և հստակ` ասելով որ համաձայնագիրը բաղկացած է քաղաքական և տնտեսական բաղադրչներից և միասին հանդիսանում է մեկ ամբողջություն և հետևաբար հնարավոր չէ ստորագրել պայմանագրի ընդամենը մեկ մասը: Կարճ ասած մեզ կանգնեցրեցին երկընտրանքի առջև և մենք տիպված արեցին մենք ընտրությունը և արեցինք դա հօգուտ Մաքսայինի:
Պարզ ասած ԵՄ-ի «ագահության» պատճառով և աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով` տակնուվրա արվեց շուրջ 50.000.000-ոց մի հսկայական պետություն: Դեռ այսքան զոհողություններից հետո, և այն բոլոր տնտեսական ղրկանքներից հետո, որոնք դեռ պետք է կրի Ուկրաինայի ժողովուրդը, ԵՄ-ն այժմ խոսում է համաձայնագրի միայն քաղաքական բաղադրիչի ստորագրման մասին: Բա ո՞ւր մնաց այժմ Եվրոպացիների սզբունքայնությունը, որը դրսևորվեց Հայաստանի նկատմամբ:
Ի վերջո, մի՞թե արժեր, որ Ուկրաինան հայտնվեր այս իրավիճակում մի համաձայնագրի պատճառով, որը ԵՄ-ն ստորագրել է օրինակ Եգիպտոսի, Հորդանանի, Թունիսի կամ էլ Ալբանիայի հետ: Կարծում եմ ոչ: Նաև կարծում եմ, որ Հայաստանի առաջարկը պետք է ընդունվեր ԵՄ-ի կողմից և վերջ դրվեր այս աշխարհաքաղաքական հակամարտությանը, բայց փոխարենը Արևմուտքը գերագնահատեց իր ուժերը և ձեռնարկեց տնտեսական էքսպանսիա դեպի Արևելք: Իսկ այժմ ունենք այն ինչ ունենք:
Հ.Գ Հետաքրիր է իմանալ այսքանից հետո, արդյո՞ք Հայաստանին ևս կառաջարկվի ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական բաղադրիչը, թե ոչ և եթե այո, ապա ի՞նչպես կարձագանքի դրան Հայաստանը: