▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող գովազդային վահանակներ Բոստոնում

Ճանաչենք դարի ոճիրը` Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ ամսվա ընաթացքում, Հայոց ցեղասպանության ճանաչմանը նպաստող գովազդային վահանակներ կտեղադրվեն Բոստոն քաղաքում` Ֆոքսբորոյում, Քեմբրիջում և Ուոթերթաունում (Մասաչուսեթս)։ Գովազդային վահանակների ամենամյա տեղադրումը հովանավորվում է «Խաղաղության արվեստ» կազմակերպության և կազմակերպության հիմանադիր նախագահ՝ Դանիել Վարուժան Հեճինյանի կողմից:

1996 թ-ից սկսած՝ վերջին տասնութ տարիների ընթացքում, Վարուժանը դուրս բերեց Հայոց ցեղասպանության հարցը համայնքային փակ դռներից դեպի լույս աշխարհ՝ բաց երկնքի տակ բարձրացնելով Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող մեծածավալ գովազդային վահանակներ, հանրությանը ներկայացնելով Հայոց ցեղասպանության ողջ իրողությունը, որպես անհերքելի պատմական փաստ՝ կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին, Միացյալ Ազգերի Կազմակերպությանը և միջազգային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: 2004թ-ից սկսած «Խաղաղության արվեստ» կազմակերպությունը հովանավորել է Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված գովազդային վահանակները։ 


2014 թ-ի՝ Հայոց ցեղասպանությունը ոգեկոչող վահանակները հարգանքի տուրք են մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև վերապրողներին։ Վահանակների կարմիր ֆոնի վրա նարնջագույն տառերով ամրագրված է՝ «Ճանաչենք դարի ոճիրը՝ Հայոց ցեղասպանությունը»: «Ցեղասպանություն» բառը իր մեջ մարմնավորում է 100 թիվը և ձեռնաշղթա։ 100 Թիվը հիշեցնում է ցեղասպանության մոտալուտ հարյուրամյակը,  իսկ ձեռնաշղթան խորհրդանշում է Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը հանցագործների և նրա կողմնակիցների կողմից:

Հայոց ցեղասպանությունը դարի ոճիրն է, քանի որ հանդիսանում Է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը: Եթե ժամանակին այն դատապարտվեր, հավանաբար կանխվեին ապագա ցեղասպանությունները: 1915 թ-ից սկսած ցեղասպանությունը դարձավ արդյունավետ գործիք վերացնելու բնակչության անցանկալի մասը:  Աշխարհը, որ մի դար շարունակ աչք է փակել Հայոց ցեղասպանության փաստի վրա, ամոթալի կերպով շարունակում է կույր մնալ աշխարհում տիրող ոճրագործությունների հանդեպ, այդ իսկ պատճառով միլիոնավոր մարդիկ են սպանվում ամբողջ աշխարհում՝ քաղաքական, կրոնական կամ ազգային զտումների պատճառով:

հայ ազգը չի դադարի պայքարել ցեղասպանության ճանաչման համար  հարյուրամյակին ընդառաջ' կոչ անելով համաշխարհային հանրությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դատապարտելով մարդկության հանդեպ նման հանցագործությունները: Ժամանակն է եկել պահանջել Թուրքիայից՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ժխտել Հայոց ցեղասպանությունը՝ վիրավորել և անարգել է զոհվածների հիշատակը, ինչպես նաև նրանց ժառանգներին: Դա մի ակտ է, որը մեղադրում է զոհերին՝ ոճրագործին արդարացնելու համար: Մեկ դար է անցել, սակայն Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Ժամանակն է՝ վերջապես ձեռնաշղթաներ հագցնել իսկական հանցագործներին: Բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ եղեռնից փրկվածներից վերջին վկան կմահանա, և ժամանակի ընթացքում մոռացության կենթարկվի Հայոց ցեղասպանությունը, խոր հիասթափություն է սպասվում, քանի ողջ հայ ազգը եղեռնից վերապրողների ժառանգն է, և քանի դեռ Հայոց ցեղասպանությունը չի ճանաչվել Թուրքիայի կողմից, միլիոնավոր աշխարհասփյուռ հայեր պահանջելու են ճանաչում և արդարություն»,- ասում է «Խաղաղության արվեստ» կազմակերպության հիմանադիր նախագահ՝ Դանիել Վարուժան Հեճինյանը:

72157643392088825

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее