Նախագահի թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի վրա կրակել են վերեւից, ենթադրվում է, որ շենքի տանիքից։
Ըստ Հայնյուզ.am-ի, հանցագործը կրակ է արձակել խլացուցիչով ատրճանակից, այդ իսկ պատճառով կրակոցների ձայները չեն լսվել։
Արձակվել է մի քանի կրակոց, որից 2-ն են դիպել տուժողին։
Հիշեցնենք, որ մահափորձ է իրականացվել Պարույր Հայրիկյանի նկատմամբ:
Դեպքը տեղի է ունեցել Տպագրիչների փողոցում, որտեղ բնակվում է թեկնածուն: Անհայտ անձը կրակել է Հայրիկյանի վրա ու դիմել փախուստի: Նախագահի թեկնածուն հրազենային ոչ շատ լուրջ վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կետրոնից հայտնում են, որ տուժողին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք եւ նրա կյանքի վտանգ չի սպառնում։ Հայրիկյանը գտնվում է գիտակից վիճակում, անգամ հասցրել է մի քանի հոգու հետ զրուցել։