Նորաոճ դիզայն, բարձր կատարողականություն, մեծ էկրան՝ 90 Հց թարմացման արագությամբ և ընդլայնվող օպերատիվ հիշողության գործառույթ՝ բոլոր այս լավագույն բնութագրիչները առկա են նոր HONOR X սմարթֆոնների շարքում:
HONOR-ը Հայաստանում թողարկում է HONOR X սմարթֆոնների նոր շարքը, որը համատեղում է լավագույն տեխնիկական բնութագրիչները և մատչելի գինը:
Առաջարկելով մի շարք նորարարական լուծումներ, նոր շարքն առանձնանում է ոճային, ժամանակակից դիզայնով, բացառիկ լուսանկարչական հնարավորություններով և կատարողականությամբ, որը գերազանցում է բոլոր ակնկալիքները: Եվ այս ամենը մատչելի գնով։ Շարքի բոլոր սմարթֆոններն աշխատում են Android 11 օպերացիոն համակարգով՝ Google Mobile Services (GMS)-ով։
«Մեր HONOR X - սերիայի սմարթֆոնների միջոցով մենք ձգտում ենք նորարարական տեխնոլոգիաները հասանելի դարձնել բոլորին»,- ասում է Ջորջ Չժաոն, HONOR Device Co, Ltd.-ի գործադիր տնօրենը:
Եկեք ավելի մոտիկից ծանոթանանք սմարթֆոններին. շարքում դրանք երեքն են՝ յուրաքանչյուրը տարբեր գնային սեգմենտներից: Սմարթֆոնները միավորվում են երեք հիմնական հատկանիշների շուրջ, դրանք են՝ լուսավոր էկրանը 90 Հց թարմացման արագությամբ սերտիֆիկացված TÜV Rheinland-ի կողմից, HONOR RAM Turbo ընդլայնվող հիշողությունը և նորագույն Qualcomm Snapdragon® 680 չիպը։
Բարձր կատարողականությամբ չիպ և HONOR RAM Turbo գործառույթ
X սերիայի բոլոր երեք սմարթֆոններն աշխատում են առաջադեմ 6 նմ Qualcomm Snapdragon® 680 պրոցեսորով, ապահովելով բարձր արդյունավետություն և էներգախնայողություն: HONOR RAM Turbo տեխնոլոգիան օգտագործում է 2 ԳԲ մշտական հիշողություն՝ ֆոնային հավելվածները սեղմելու և ապասեղմելու համար, ինչը թույլ է տալիս ընդլայնել օպերատիվ հիշողությունը։
Օրինակ, օգտատերը, ով միացնում է ծանր խաղ իր սմարթֆոնի վրա, կարող է չփակել գործող հավելվածները, որպեսզի օպերատիվ հիշողության մեջ այն ծավալով տեղ ազատի, որն անհրաժեշտ կլինի խաղը ճիշտ գործարկելու և սահուն ընթացքը ապահովելու համար, քանզի դա ավտոմատ կերպով կատարում է ծրագրային ապահովումը հատուկ ալգորիթմների շնորհիվ:
Էկրան, 90 Հց թարմացման արագությամբ և տեսողության պահպանման գործառույթով
HONOR X սերիայի բոլոր սմարթֆոնները ունեն մեծ էկրաններ 90 Հց թարմացման բարձր հաճախայնությամբ, ինչը ապահովում է աշխատանքի սահունությունը ամեն դիպման ժամանակ։ Բացի այդ, սմարթֆոնների Full-View դիսփլեյը ապահովում է հստակ, պայծառ նկարներ, որոնք պարզ տեսանելի են անգամ ուժեղ ճառագայթների տակ։
Նաև HONOR Х սմարթֆոնները ստացել են TÜV Rheinland Low Blue Light սերտիֆիկացիան, որը տրվում է այն սարքավորումներին, որոնք ապացուցել են իրենց էֆֆեկտիվությունը կապույտ ճառագայթներից աչքերի պաշտպանման ժամանակ։
Սմարթֆոնները ապահովում են կոմֆորտ ընթերցանությունը և դիտումը էլեկտրոնային գրքի դիտման ռեժիմում և «գիշերային» ռեժիմում, թույլ տալով աչքերին չհոգնել երկար օգտագործումից կամ թույլ լուսավորվածության պայմաններում։
Իսկ այժմ հասկանանք, թե ինչով են տարբերվում HONOR X7, X8 և X9 մոդելները։
Մեծ եղբայր ՝ HONOR X9
HONOR X9 - ը բարձր գնային սեգմենտի սմարթֆոն է։ Դա պայմանավորվում է հիշողության մեծ ծավալով (6 ԳԲ օպերատիվ հիշողության +2 ԳԲ RAM Turbo), հսկայական՝ 6,81 դյույմանոց, 2388*1080 թույլատրողականությամբ FullView էկրանով, ,ինչպես նաև ժամանակակից տեսախցիկով։
Տեսախցիկները բլոկը նախագծված է շրջանի տեսքով, որը գտնվում է ետնամասի մեջտեղում։ Տեսախցիկը եռակի է և իր մեջ ներառում է բացի հիմնական 48 ՄՊ-ց բլոկից նաև 2 ՄՊ - ց տեսախցիկ բոկե էֆֆեկտով և 2 ՄՊ մակրոտեսախցիկ։ Այստեղ է գտվում նաև լուսադիոդային փայլատակումը, որը թույլ է տալիս օգտատերերին անել հիանալի նկարներ անգամ ոչ բավարար տեսանելիության պայմաններում։
HONOR X9 - ը կատարյալ սարք է բլոգեռների համար, շնորհիվ երկու ֆունկցիաների։ Dual View Recording-ը թույլ է տալիս միաժամանակ նկարել երկու տարբեր ռակուրսներից, օգտագործելով միաժամանակ դիմացի սելֆի-տեսախցիկը և հետևի հիմնականը։ Micro Movie Mode ռեժիմը առաջարկում է հեշտ լուծում տեսանյութերի ավտոմատ միացման և խմբագրման համար առանց կողմնակի հավելվածներ օգտագործելու։
Բայց HONOR X9 - ի ամենագլխավոր տարբերությունը իր եղբայրներից, դա գերարագ 66 Վտ լիցքավորումն է, որը թույլ է տալիս լիցքավորել սարքը 50% - ով միայն 15 րոպեում և 81% - ով միայն 30 րոպեում։ Իսկ շնորհիվ 4800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցի, ապահովվում է մինչև 16,8 ժամ աշխատանք սոցիալական հարթակներում, 12,8 ժամ տեսադիտում կամ 25,6 ժամ հեռախոսազրույց մեկ լիցքցավորմամբ։
HONOR X8` միջին գնային սեգմենտի սմարթֆոն
Աներևակայելի շքեղ և ոճային HONOR X8 սմարթֆոնը ունի գերբարակ և թեթև կորպուս միայն 7,45 մմ հաստությամբ և 177գ քաշով։ Սմարթֆոնը ստացել է վառ 6,7 դյույմանոց FullView էկրան, օպերատիվ հիշողություն 6ԳԲ +2ԳԲ RAM Turbo և մարտկոց 4000 մԱ/ժ տարողությամբ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի երկարատևությունը։

HONOR SuperCharge 22,5 Վտ հզորությամբ մարտկոցը միայն 10 րոպեում, կարող է այնքան լիցքավորել, որ ապահովի երեք ժամ անդադար օնլայն տեսանյութի դիտումը։
HONOR X8 - ը կարող է պարծենալ քառակի տեսախցիկով։ Մի բլոկում սմարթֆոնը միավորել է հիմնական 64ՄՊ օբյեկտիվը, լայնանկյուն տեսածցիկը՝ 5ՄՊ ,120 աստիճան անկյունով և f/2,2 դիաֆրագմայով, ինչպես նաև մակրո - օբյեկտիվ 2 ՄՊ և սենսոր բոկե էֆֆեկտով 2 ՄՊ։ Սմարթֆոնի տեսախցիկը կատարյալ համապատասխանում է սկսնակ լուսանկարիչներին, ինչպես նաև դինամիկ մարդկանց համար։
Տնտեսող, բայց առանց կոմպրոմիսների - HONOR X7
HONOR X7 - կրթսեր ներկայացուցիչն է X սերիայի սմարթֆոնների։ Չնայած ոչ բարձր արժեքին, սմարթֆոնը կարող է պարծենալ, ոչ միայն սլացիկ դիզայնով, օպերատիվ հիշողության ծավալներով 4ԳԲ +2ԳԲ RAM Turbo, 8,62մմ հաստությամբ բարակ կորպուսով, փայլուն տեսախցիկներով և մեծ 6,74 դյույմանոց էկրանով, այլև երևելի մարտկոցով 5000 մԱ/ժ, որն ապահովում է ավտոնոմ աշխատանքի շատ երկար ժամանակ։ Մեկ լիցքավորմամբ օգտատերը կարող է նայել մինչև 20 ժամ օնլայն տեսանյութեր կամ 49 ժամ խոսել հեռախոսով։
Բացի այդ հեռախոսի հետ նույն կոմպլետում է նաև գերարագ լիցքավորումը 22,5 Վտ հզորությամբ, որը թույլ է տալիս 10 րոպեում լիցքավորել սարքը այնքան ժամանակով, որը բավական կլինի օնլայն տեսանյութը 3 ժամ դիտելու համար։

HONOR X7 կատարելապես համապատասխան է սկսնակ լուսանկարիչների և ստեղծագործների համար։ 48 ՄՊ, Ultra-Clear հիմնական տեսախցիկը հագեցած է բազմակադր սինթեզի ինտելեկտուալ ալգորիթմով, որը թույլ է տալիս հստակ արտացոլել դետալները նկարներում, անգամ փոքր լուսավորվածության պայմաններում։
5 ՄՊ-ց լայնանկյուն տեսախցիկը f/2.2 ապերտուրայով, թույլ է տալիս օգտատերերին հարմարավետորեն մեկ կադրում պահել շատ էլեմենտներ։ 2 ՄՊ մակրոկամերայի շնորհիվ օգտագործողները բաց չեն թողնի ոչ մի հատիկ դետալ, մինչդեռ բոկե-տեսախցիկը 2 ՄՊ ստեղծում է վիզուալ հաճելի պատկերներ։
HONOR X-ը սմարթֆոնների այն շարքն է, որտեղ յուրաքանրյուրը կգտնի իրենը։ Լինի դա HONOR X9-ը 66W գերլիցքավորմամբ, HONOR X8-ն իր բարակ դիզայնով, թե HONOR X7 - ն իր առաջադեմ տեսախցիկով, ձեր սմարթֆոնը կուրախացնի ձեզ, օգնելով արագ լուծել առօրյա խնդիրները, ունենալով HONOR տեխնոլոգիաների հմայքը:
Սմարթֆոնները հասանելի են երեք վառ գույներով՝ Տիտանիում արծաթ,Կեսգիշերային սև, Օվկիանոսային կապույտ
Գինը և վաճառքների տարածքները
Գնել սմարթֆոնները կարող եք UCOM խանութ-սրահներից հետևյալ գնային առաջարկներով․
Honor X7 4ԳԲ/128ԳԲ - 119 900 ՀՀ դրամ
Honor X8 6ԳԲ/128ԳԲ - 149 900 ՀՀ դրամ
Honor X9 8ԳԲ/128ԳԲ - 169 900 ՀՀ դրամ
Գործում է 36 ամսով ապառիկի հնարավորություն։


