▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հունվարի 1-ին ամենից շատ պատմվող անեկդոտների շարք

Հունվարի 1-ի առավոտյան անցկացրած հեռախոսային հարցումը տվել է հետևյալ արդյունքները՝ հարցվողների 2 տոկոսը պատասխանեց՝ «դա», 3 տոկոսը՝ «ալո», իսկ մնացած 95 տոկոսը դժվարացան պատասխանել։

***
- Նոր տարիդ ո՞նց անցկացրիր։
- Չգիտեմ, դեռ ոչ նկարներն եմ տեսել ոչ էլ պատմել են :

***
Զանգ շտապ օգնություն`  դեկտեմբերի 31-ի գիշերը։
- Բարև ձեզ։ Իմ պապան գժվել `։ Ինչ որ մուրուք է կպրցրել, կարմիր խալաթ է հագել ու բոլորին  ասում թ, որ ինքը ձմեռ պապի է

***
Հունվարի 1-ի առավոտյան հայ կանանց կողմից սեղանին գրված փոքրիկ հուշում ամուսինների համար.
«Սիրելիս, կերակուրները սառնարանում են, իսկ սառնարանը խոհանոցում»։

***
- Ձմեռ պապ, շատ շնորհակալ եմ նվերիդ համար:
- Աաաա, չարժի՝ էղածը մի բան չի:
- Դե ես էլ տենց մտածում, բայց մաման ստիպեց, որ ասեմ :

***

«Սիրելի Ձմեռ պապ: Միակ բանը, որն ուզում եմ քեզնից էս Նոր տարուն, էդ էն աղջիկների քո ցուցակն ա, ովքեր իրենց լավ չեն պահել:»

***

Նոր տարվա գիշերը ոստիկանը մի մեքենա է կանգնեցնում.
-էս ի՞նչի եք 2 հոգով նստել ղեկին:
Վարորդն էլ.
-Բա արժի՞ դրա համար ավտոս շրջապատել...

***

Հունվարի 1-ին ամուսինը կնոջը
- Այսօր տոն է և ես վայելելու եմ այս օրը։ Ահա, գնել եմ կինոյի երեք տոմս :
- Ինչո՞ւ երեք սիրելիս :
- Դեեեե, քո և ծնողներիդ համար :

***

-Ինչպե՞ս Նոր Տարին անցավ:
-Ինչպես ամանորյա նվեր..
-Այսինքն ոնց..
-Տոնածառի տակ ընկած: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее