Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն, ըստ էության, գրագիտության լուրջ պակաս ունի, կամ, կարելի է ասել, զուրկ է տարրական գրագիտությունից, քանզի չի տիրապետում Հայոց լեզվի ուղղագրությանն ու քերականությանը, բայց ղեկավարում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ Նա երեկ մի ծավալուն տեքստ էր գրել՝ արդարանալով, թե ինչու է իր ղեկավարած հանձնաժողովը «5-րդ ալիք» հեռուստատեսության նկատմամբ վարչական տույժ կիրառելու որոշում կայացրել։ Եւ այդ տեքստը ՀՌՀ նախագահը գրել է բազմաթիվ ուղղագրական և քերականական սխալներով, որոնց մի մասը, երևի իրեն հուշելուց հետո, խմբագրել ու շտկել է, բայց որոշները դեռ մնացել են։ Այդ փաստը նկատել է վերջերս ԱԺ համապատասխան հանձնաժողովում ՀՌՀ անդամի թեկնածու առաջադրված, բայց իշխող մեծամասնության կողմից չընտրված Անժելա Նալբանդյանը՝ իր էջում Հակոբյանի թույլ տված սխալների ուղղում կատարելով։

Հրապարակ-ն է գրում ու հավելում․ «Այսպես, Տիգրան Հակոբյանն իր գրառման մեջ «ուղղված», «մարդիկ», «հանրային», «փսլնքոտ», «հուսով եմ» բառերի փոխարեն գրել է համապատասխանաբար՝ «ուղված», «մարդիք», «փսլնկոտ», «հույսով եմ» և այսպես շարունակ։ Գումարած դրան՝ նա նաև բառերի արանքում մեծ բացատներ է թողել, որոնցում տեղ-տեղ մի ամբողջ բառ կարող է տեղավորվել։
Ի դեպ, եթե «ուղղված», «մարդիկ» և «հանրային» բառերը ՀՌՀ նախագահը ավելի ուշ ուղղել է, հավանաբար որևէ գրագետ մարդ նրան հուշել է, որ անգրագիտություն է «ուղղված» բառը մի «ղ»-ով գրել կամ «մարդիկ»-ը՝ «ք»-ով, ապա «փսլնկոտ» և «հույսով» եմ բառերն այդպես սխալ գրությամբ էլ թողել է։
Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ ՀՌՀ նախագահն իր տեքստում մի կողմից քննադատում է «5-րդ ալիքի» ղեկավարությանը՝ իրենց հեռուստաընկերության եթերում անպարկեշտ ու «կեղտոտ» բառեր ցուցադրելու համար, մյուս կողմից ինքն է իր տեքստի վերջում ագրեսիվ, անպարկեշտ ու կեղտոտ բառամթերքով հետգրություն ավելացնում՝ նշելով․ «Անձնական վիրավորանքներին կպատասխանեմ այլ տեղ եւ այլ ձեւաչափով: Իրենց լրագրող համարող կիսագրագետ ու անպետք փսլնկոտները (իմ երեխաների տարիքին են ընդամենը), հույսով եմ, այսուհետ կոռեկտության սահմաներում կգրեն իրենց ոչնչի մասին տեքստերը»»։
Դիտեք նաև՝


