Nrnak.am-ը տեղեկացնում է, որ օրեր առաջ ահազանգ են ստացել մի քաղաքացուց, ով 5-6 տարի հանդիսանալով «HSBC Հայաստան» բանկի «պլյուս» վարկանիշով հաճախորդ, մեկ օրյա ուշացման պատճառով (քաղաքացու աշխատավարձը փոխանցվել էր մեկ օր ուշացմամբ), HSBC բանկը սառեցրել է վերջինսի հաշվեհամարները, դրանով իսկ ստեղծելով տհաճ իրավիճակ իր հաճախորդի համար: Կայքը նշում է, որ հաճախորդն ունի փայլուն բանկային պատմություն, ինչը հաստատել է նաև HSBC բանկի ներկայացուցիչը: Հարցին, թե ինչու՞ է բանկը նման քայլ ձեռնարկել իր հաճախորդի նկատմամբ, այդպես էլ պատասխան չի տրվել բանկից: Կայքի թղթակիցը մի քանի անգամ զանգահարել է HSBC բանկի պատասխանատու անձ համարվող Վահագն Սարիբեկյանին, ով մի քանի անգամ ժամանակ ձգելուց հետո այդպես էլ չի տվել բանկին հասցեագրված հարցերի պատասխանները:
NRNAK.com կայքը այդ հարցերը որոշել է հղել HSBC բանկի գլխավոր մասնաճյուղին (նստավայրը՝ Լոնդոն), ահազանգած քաղաքացու խնդրանքով:
Ստորև բանկին ներկայացված հարցերն են, որոնք այդպես էլ անպատասխան են մնացել.
1. Ինչպե՞ս պատահեց, որ 5-6 տարվա «պլյուս» հաճախորդ համարվող քաղաքացու հաշիվը սառեցվեց մեկ օրվա տեխնիկական խնդիրների պատճառով:
2. Ինչպե՞ս եք մտածում, տվյալ դեպքից հետո, հասարակության մեջ չի խարխլվի HSBC բանկի վարկանիշը:
3. Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, որ բանկոմատներից օգտվելիս ամենաշատ տոկոսադրյուքը պահում է HSBC բանկային քարտերից:
4.Ըստ տարածված տեղեկությունների, HSBC Հայաստանյան բանկը չի համարվում HSBS Համաշխարհային բանկի թիմակից, այլ ներկայացնում է միայն տվյալ բանկի «բրենդը», որը գնվել է Հայաստանյան HSBC-ի ղեկավարության կողմից: Արդյո՞ք այս տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք այստեղ: