Հայաստանի ժողովրդավարացման, կայուն զարգացման գրավականը դարձել են ուժային մարմիններն ու նրանց ղեկավարները:
Հայաստանի արտաքուստ ուժեղ թվացող իշխանությունը ճգնաժամի մեջ է առնվազն 1996թ-ից:
Սակայն ներքին ու արտաքին բարենպաստ կոնյուկտուրան այդ ճգնաժամը դարձրել է հիմնականում անտեսանելի:
Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ու միջազգային լարված իրադրությունն՝ Ուկրաինայի ու այլ իրադրձությունների հետևանքով, նոր մարտահրավերներ ստեղծեցին, որոնք արդեն ակնհայտ դարձրեցին իշխանության ճգնաժամը, ավելի ճիշտ՝ այն նկատելի եղավ շատերի համար:
Գուցե պարադոքսալ հնչի, սակայն սահմանային վերջին իրադարձություններն իշխանության ու քաղաքական համակարգի առողջացման ազդակ կարող են դառնալ:
Գոնե հիմա իշխանության ներսում տեսանելի են երկու իրարամերժ միտումներ ու դրանց հակադրության ֆոնին կարող է աճել հասարակության գործոնը:
Իշխանությունն՝ իր գործադիր, օրենսդիր, դատական ճյուղերով, զուրկ է հասարակական աջակցության ռեսուրսից ու հիմնված է օլիգարխիայի աջակցության վրա: Բավարար է հպանցիկ հայացք նետել կառավարության ու խոհրդարանի կազմին, որպեսզի ասվածն ակնհայտ դառնա կամ թեկուզ հիշել մի դեպք, որ դատարանում մի որևէ օլիգարխ պարտվել է:
Նկարագրվածն իշխանության իներցիոն դրսևորումն է, որը, կրկնեմ, ՙՙարդյունավետ՚՚ գործել է տարիներ ի վեր ոչ թե որակի, այլ՝ որոշակի հանգամանքների շնորհիվ:
Հա, ի դեպ, չմոռանամ արձանագրել, որ գործող տիտղոսային ընդդիմությունն՝ իր որակով, կառուցվածքով, հիմնական դերակատարներով, այս համակարգի մի մասնիկն է՝ դեկորատիվ նշանակությամբ:
Հիմա գանք դրական միտումներին:
Վերջին տարիներին, անկախ քննադատություններից, որակապես բարեփոխվել է ոստիկանությունն, համենայն դեպս՝ ավելի մարդակենտրոն է դարձել:
Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բանակը դարձել է պետական համակարգի ողնաշարը՝ հաճախ ստիպված լինելով իրականացնել նաև այլ գործառույթներ, որոնց իրականացմանը սահմանադրորեն կոչված են այլ պետական մարմիններ, որոնք, սակայն, կաշկանդված են քրեաօլիգարխիկ համակարգի կապանքներով:
Բնականաբար, բանակի, ոստիկանության նկատմամբ, այս կառույցների ղեկավարների հանդեպ հասարակության վստահությունը գնալաով մեծանում է, ըստ այդմ՝ նրանք դառնում են առայժմ դոմինանտ համակարգի պոտենցիալ հակառակորդները:
Հղփացած բարձրաստիճան զինվորականը չի կարող սիրել Սեյրան Օհանյանին, որովհետև նա ժողովրդական, բարեփոխվող բանակի խորհրդանիշն է, օլիգարխները չեն կարող սիրել Վլադիմիր Գասպարյանին, որովհետև նրա անունն ասոցացվում է հասարակական կայունության ու կարգի հետ:
Պարադոքսալ կարող է հնչել, բայց Հայաստանի ժողովրդավարացման, կայուն զարգացման գրավականը դարձել են հենց այս ուժային մարմիններն ու նրանց ղեկավարները:
Սա զուտ հայկական օրինաչափություն չէ, բայց մեզանում նոր-նոր է ինստիտուցիոնալ բնույթ ստանում:
Հայաստանի ժողովրդավարացման, կայուն զարգացման գրավականը դարձել են ուժային մարմիններն ու նրանց ղեկավարները:
Հայաստանի արտաքուստ ուժեղ թվացող իշխանությունը ճգնաժամի մեջ է առնվազն 1996թ-ից:Սակայն ներքին ու արտաքին բարենպաստ կոնյուկտուրան այդ ճգնաժամը դարձրել է հիմնականում անտեսանելի:Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ու միջազգային լարված իրադրությունն՝ Ուկրաինայի ու այլ իրադրձությունների հետևանքով, նոր մարտահրավերներ ստեղծեցին, որոնք արդեն ակնհայտ դարձրեցին իշխանության ճգնաժամը, ավելի ճիշտ՝ այն նկատելի եղավ շատերի համար:Գուցե պարադոքսալ հնչի, սակայն սահմանային վերջին իրադարձություններն իշխանության ու քաղաքական համակարգի առողջացման ազդակ կարող են դառնալ:
Գոնե հիմա իշխանության ներսում տեսանելի են երկու իրարամերժ միտումներ ու դրանց հակադրության ֆոնին կարող է աճել հասարակության գործոնը:Իշխանությունն՝ իր գործադիր, օրենսդիր, դատական ճյուղերով, զուրկ է հասարակական աջակցության ռեսուրսից ու հիմնված է օլիգարխիայի աջակցության վրա: Բավարար է հպանցիկ հայացք նետել կառավարության ու խոհրդարանի կազմին, որպեսզի ասվածն ակնհայտ դառնա կամ թեկուզ հիշել մի դեպք, որ դատարանում մի որևէ օլիգարխ պարտվել է:Նկարագրվածն իշխանության իներցիոն դրսևորումն է, որը, կրկնեմ, ՙՙարդյունավետ՚՚ գործել է տարիներ ի վեր ոչ թե որակի, այլ՝ որոշակի հանգամանքների շնորհիվ:
Հա, ի դեպ, չմոռանամ արձանագրել, որ գործող տիտղոսային ընդդիմությունն՝ իր որակով, կառուցվածքով, հիմնական դերակատարներով, այս համակարգի մի մասնիկն է՝ դեկորատիվ նշանակությամբ:Հիմա գանք դրական միտումներին:Վերջին տարիներին, անկախ քննադատություններից, որակապես բարեփոխվել է ոստիկանությունն, համենայն դեպս՝ ավելի մարդակենտրոն է դարձել:Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ բանակը դարձել է պետական համակարգի ողնաշարը՝ հաճախ ստիպված լինելով իրականացնել նաև այլ գործառույթներ, որոնց իրականացմանը սահմանադրորեն կոչված են այլ պետական մարմիններ, որոնք, սակայն, կաշկանդված են քրեաօլիգարխիկ համակարգի կապանքներով:
Բնականաբար, բանակի, ոստիկանության նկատմամբ, այս կառույցների ղեկավարների հանդեպ հասարակության վստահությունը գնալով մեծանում է, ըստ այդմ՝ նրանք դառնում են առայժմ դոմինանտ համակարգի պոտենցիալ հակառակորդները:Հղփացած բարձրաստիճան զինվորականը չի կարող սիրել Սեյրան Օհանյանին, որովհետև նա ժողովրդական, բարեփոխվող բանակի խորհրդանիշն է, օլիգարխները չեն կարող սիրել Վլադիմիր Գասպարյանին, որովհետև նրա անունն ասոցացվում է հասարակական կայունության ու կարգի հետ:Պարադոքսալ կարող է հնչել, բայց Հայաստանի ժողովրդավարացման, կայուն զարգացման գրավականը դարձել են հենց այս ուժային մարմիններն ու նրանց ղեկավարները:Սա զուտ հայկական օրինաչափություն չէ, բայց մեզանում նոր-նոր է ինստիտուցիոնալ բնույթ ստանում:
Սուրեն Սուրենյանց