▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ տվեց վարչապետի փոփոխությունը. անցել է մեկ տարի

Այսօր լրանում է վարչապետի պաշտոնում Հ.Աբրահամյանի կառավարման միամյակը: Թվում է, թե մեկ տարի անց մարդկանց սպասումները պետք է արդարանային, և երկիրը դառնար բարգավաճ, լուծվեին բազմաթիվ խնդիրներ, իսկ Հայաստանի բնակչությունը պիտի ավելի ապահով կյանքով սկսեր ապրել: Բայց այն, ինչ ունենք այսօր, դեռևս դժվար է անվանել բարեկեցիկ կյանք:

Առհասարակ, պաշտոնյաները սիրում են որպես իրենց բացթողումների և չլուծված խնդիրների արդարացում բերել աշխարհի տարբեր մայրցամաքներում և հատկապես մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը՝ պատճառները կապելով հենց այդ հանգամանքի հետ: Այդ առումով, բացառություն չի նաև մեր երկիրը: Թեև, մեզ մոտ ընդունված է պաշտոնյաների կողմից իրենց արած փոքր գործերն այնպես գովաբանել, որ մի պահ կարող է թվալ, որ դրախտում ես ապրում: Իրականում, սակայն շատ բան այլ տեսք ու ձև ունի:

Մեր երկրում տիրող իրավիճակը լավ ծանոթ և կարծես, սովորական է դարձել մեր քաղաքացիների համար: Շատերն ուղղակի հոգնել են սպասելուց, որ ՛՛լավ է լինելու՛՛ և քչերն են կարծում, որ իրավիճակը զգալիորեն կբարելավվի: Պատճառն այն է, որ ժամանակի ընթացքում մարդիկ համոզվեցին, որ այդ ՛՛լավը՛՛ գալու օրը դեռ շատ հեռու է:

Բոլոր դեպքերում հույսը դեռ վերջնականապես չի մահացել և սպասելիքներ այնուամենայնիվ կան:

Երբ մեկ տարի առաջ մեր երկրում փոխվեց վարչապետ, երկիրը գտնվում էր տնտեսական և սոցիալական ծանր կացության մեջ, կային բազմաթիվ չիրականացված ծրագրեր, չլուծված խնդիրներ, մարդկանց կողմից հնչեցված անպատասխան հարցեր: Հանուն արդարության պետք է փաստել, որ նոր վարչապետի կառավարման մեկ տարվա այս կարճ ժամանակի ընթացքում լուծում գտան բազմաթիվ հին ու նոր խնդիրներ, մշակվեցին լուրջ ծրագրեր առկա դժվարին իրավիճակը հնարավորինս կարճ ժամկետներում բարելավելու և երկրի տնտեսական և սոցիալական զարգավումն առավել կայուն հիմքերի վրա դնելու նպատակով:

Իհարկե, չի կարելի ասել, որ ամեն ինչ կատարված է 100 տոկոսանոց ցուցանիշներով, սակայն, այն հանգամանքը, որ կառավարությունն այսօր աշխատում է ավելի համակարգված և պատասխանատու գործելաոճով, քան՝ նախորդը, ակնհայտ է: Այս առումով, իհարկե, նշված հանգամանն արդեն իսկ դրական կարելի է գնահատել: 
Միևնույն ժամանակ տարին, կարելի է ասել՝ դեռ նոր է սկսվել, իսկ այս կամ այն ոլորտների խնդիրների լուծման առյուծի բաժինը, ժամանակային առումով, հիմնականում ընկնում է տարվա երկրորդ կեսին: Ավելին մեկ տարին դեռ քիչ է հստակ եզրի գալու համար, թե արդյոք ձախողվեց գործադիրը, թե՝ հակառակը՝ հաջողեց: 
Բայց եթե այն նախաձեռնությունները և այն որոշումները, որոնք ծնվել են ու կայացվել մեկ տարվա ընթացքում, Հ.Աբրահամյանի գլխավորած կառավարոթյան հետևողական աշխատանքի շնորհիվ և տրամաբանական ժամանակահատվածում կյանքի կոչվեն, կստիպեն մեզ դառնալ լավատես:

Մարատ Ստեփանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее