▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ Չարենցի Մահվան տեսիլը չեք բերում ԱԺ. Արզումանյանը՝ Փոստանջյանին.galatv.am

galatv.am-ը գրում է.Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Այս նախագծով Զ. Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այս հռչակագրի տեքստին բոլորն են ծանոթ. «Քանի որ հռչակագիրն ընդունվել է համայն հայության կողմից, և փաստացի բոլորի դիրքորոշումը ներկայացված է այս հռչակագրում, ԱԺ-ն պետք է այս հռչակագրին օրենքի ուժ տա, ԱԺ-ի կողմից ընդունված փաստաթուղթ պետք է ունենանք»,- իր խոսքում նշեց Փոստանջյանը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, չկարողանալով զայրույթը զսպել, նկատեց.

«Ինձ ուղղակի հետաքրքում է՝ ո՞նց են նման մտքեր հավաքվում, ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չեք բերում, որ ընդունենք, ո՞նց ենք հիմնավորում, որ հայտարարություն ընդունենք ուրիշի գրված տեքստը»,- հայտարարեց նա՝ առաջարկելով մյուս անգամ էլ Սուրբ գիրքը բերել, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի:

Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, որ այս տարի Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցն է, և ողջունելի կլինի, որ ողջ հայության կողմից ընդունված հռչակագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից:

«Եթե զուգահեռներ եք անում «Մահվան տեսիլի» հետ, կարող եմ ասել, որ Ձեր տրամաբանության ներքո է»,- ասաց նա: «Դրա համար էլ հայության կողմից ընդունված հռչակագիր է կոչվում, որովհետև պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել միասնական տեսլական ընդունել, որն ընդունելի է թե՛ սփյուռքի, թե՛ Արցախի ու մեր կողմից, Դուք սրանով նվաստացնում եք այս հռչակագիրը և փորձ անում ՀՀ-ի արտաքին քաղաքական դոկտրինում փոփոխություն կատարել, իսկ Չարենցը հանճարեղ պոետ է, հայ ժողովրդի հպարտությունն է»,- ասաց Արզումանյանը: Զարուհի Փոստանջյանը համաձայնեց՝ ժամանակն է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն լինի, ոչ թե լինի ՀՀՇ-ական դոկտրինը, որն ազգային շահերի դեմ է: Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց որևէ կուսակցության չվիրավորել. նման կոչով հանդես եկավ նաև հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը շեշտեց, որ դեմ չէ նման հայտարարության ընդունմանը, միայն թե անվան հետ կապված խնդիր տեսավ. «Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ընդունի հայտարարության ընդունման մասին, եթե սա պետք է լինի հայտարարություն»,- ասաց նա:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Այս նախագծով Զ. Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այս հռչակագրի տեքստին բոլորն են ծանոթ. «Քանի որ հռչակագիրն ընդունվել է համայն հայության կողմից, և փաստացի բոլորի դիրքորոշումը ներկայացված է այս հռչակագրում, ԱԺ-ն պետք է այս հռչակագրին օրենքի ուժ տա, ԱԺ-ի կողմից ընդունված փաստաթուղթ պետք է ունենանք»,- իր խոսքում նշեց Փոստանջյանը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, չկարողանալով զայրույթը զսպել, նկատեց.
«Ինձ ուղղակի հետաքրքում է՝ ո՞նց են նման մտքեր հավաքվում, ինչի՞ Չարենցի «Մահվան տեսիլը» չեք բերում, որ ընդունենք, ո՞նց ենք հիմնավորում, որ հայտարարություն ընդունենք ուրիշի գրված տեքստը»,- հայտարարեց նա՝ առաջարկելով մյուս անգամ էլ Սուրբ գիրքը բերել, որ ԱԺ-ն հայտարարություն ընդունի:
Զարուհի Փոստանջյանը հակադարձեց, որ այս տարի Ցեղասպանության հարյուրամյակի տարելիցն է, և ողջունելի կլինի, որ ողջ հայության կողմից ընդունված հռչակագիրն ընդունվի ԱԺ-ի կողմից:
«Եթե զուգահեռներ եք անում «Մահվան տեսիլի» հետ, կարող եմ ասել, որ Ձեր տրամաբանության ներքո է»,- ասաց նա: «Դրա համար էլ հայության կողմից ընդունված հռչակագիր է կոչվում, որովհետև պատմության մեջ առաջին անգամ փորձ է արվել միասնական տեսլական ընդունել, որն ընդունելի է թե՛ սփյուռքի, թե՛ Արցախի ու մեր կողմից, Դուք սրանով նվաստացնում եք այս հռչակագիրը և փորձ անում ՀՀ-ի արտաքին քաղաքական դոկտրինում փոփոխություն կատարել, իսկ Չարենցը հանճարեղ պոետ է, հայ ժողովրդի հպարտությունն է»,- ասաց Արզումանյանը: Զարուհի Փոստանջյանը համաձայնեց՝ ժամանակն է, որ արտաքին քաղաքականության մեջ փոփոխություն լինի, ոչ թե լինի ՀՀՇ-ական դոկտրինը, որն ազգային շահերի դեմ է: Ալեքսանդր Արզումանյանը կոչ արեց որևէ կուսակցության չվիրավորել. նման կոչով հանդես եկավ նաև հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը շեշտեց, որ դեմ չէ նման հայտարարության ընդունմանը, միայն թե անվան հետ կապված խնդիր տեսավ. «Ինչո՞ւ պետք է ԱԺ-ն ընդունի հայտարարության ընդունման մասին, եթե սա պետք է լինի հայտարարություն»,- ասաց նա:Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացրած հայտարարության տեքստը՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագրի ընդունման մասին: Այս նախագծով Զ. Փոստանջյանն առաջարկում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրը՝ իր պահանջներով հանդերձ, Ազգային ժողովի կողմից ընդունել որպես փաստաթուղթ: Զարուհի Փոստանջյանը նկատեց, որ այս հռչակագրի տեքստին բոլորն են ծանոթ. «Քանի որ հռչակագիրն ընդունվել է համայն հայության կողմից, և փաստացի բոլորի դիրքորոշումը ներկայացված է այս հռչակագրում, ԱԺ-ն պետք է այս հռչակագրին օրենքի ուժ տա, ԱԺ-ի կողմից ընդունված փաստաթուղթ պետք է ունենանք»,- իր խոսքում նշեց Փոստանջյանը: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, չկարողանալով զայրույթը զսպել, նկատեց.
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее