ՌԴ նախագահ Վ.Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել, ըստ որի արգելանք է մտցվում Եվրամիության երկրներից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և մի քանի այլ երկրներից ՌԴ-ն սննդամթերքի ներկրումը: Սա մեծ մասամբ կապված է ռուս-ուկրաինական հարաբերությունների հետ և այս քայլով Մոսկվան պատասխանեց Արևմուտքին հունիս-հուլիս ամիսներին ՌԴ-ն դեմ մտցված պատժամիջոցներին: Բայց ես մի հարցի շուրջ եմ ուզում խոսել...Իսկ ինչու՞ է աշխարհի ամենամեծ տարածք ունեցող երկիը, որն ընդգրկում է համարյա թե բոլոր կլիմայական գոտիները սննդամթերքը ներկրում դրսից: Ու պարզվեց զավեշտալի մի բան. Ռուսաստանը ներկրում է իր մսամթերքի պահանջարկի 60%, կաթնամթերքի՝ 80%, շաքարավազի՝ 58%, բանջարեղենի՝ 84%, մրգերի՝ 40%... Այսպիսի բան կարող էր իրեն թույլ տալ Գրենլանդիան, Իսլանդիան, Կանադան կամ եթե բնակեցված լիներ, օրինակի համար Անտարկտիդան....Պարզվում է, որ ՌԴ-ում գյուղատնտեսություն ՉԿԱ և ասում են՝ չի էլ եղել.. Բայց կարելի էր չէ, այն կառուցել...2000 թ.գալով իշխանության և մինչ օրս Վ.Պուտինը այն ահռելի նավթաևգազադոլլարները որոնք շռնդալից գալիս էին Ռուսաստան ծախսում էր նույն այդ նավթ և գազ գնողներից մթերք գնելու համար: Ի՞սկ չէր կարելի այն ուղղել ՍԵՓԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ զարգացմանը: Բայց ինչպես և ՀՀ-ում ,այնպես էլ այնտեղ ԿՈՌՈՒՊՑԻԱՆ անում է իր սև գործը. Աշխարհահռչակ սննդային «բրենդերը»`Nestle, Unilever, Groupe Danonе, Ferrero, Barry Callebaut և շատ ուրիշներ կաշառելով ռուս պաշտոնյաներին պահանջում էին վերջիններից չխթանել տեղական արտադրանքի զարգացումը...և հասան իրենց ուզածին՝ վերը նշված թվերը ցույց են տալիս, թե ինչ արդյունքների են նրանք հասել մինչև հիմա: Ես հաստատ համոզված եմ, որ եթե այսպես շարունակվեր, ապա ՌԴ 100% կներկրեր իրեն պահանջված ողջ սսնդանթերքը...
Հ.Գ.Սա նաև դաս պետք է լինի մեր իշխանավորների համար և մատահոգի հասարակությանը...Թե ինչպես Երևանի արվարձանների գյուղերում մշակված լոլիկը և վարունգը կարող են ավելի թանկ լինել, քան հարևան Թուրքիայի Անտալիա քաղաքի(մոտ 1000 կմ. հեռու է Երևանից) շրջակա ջերմոցներից կամ ֆերմաներից ներկրվածները: Սննդային անվտանգությունը շատ կարևոր է պատերազմող և թշնամիներով շրջապատված ամեն մի երկրի համար:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից