▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչպես բժիշկը խրամատից հանեց սպանված զինվորի մարմինը. իրական հերոսներ, որոնց ոչ ոք չգիտի

Ծառայությանս ժամանակ(ծառայել եմ ՀՀ հյուսիսարևելյան սահմանապահ զորամասերից մեկում) սահմանամերձ գյուղերից մեկի վրա մեր հարևան, բայց ոչ բարեկամ ազերիները կրակ էին բացում, և ինքնամոռաց կերպով սկսել էին խրամատներն առաջ տալ: Դա Ջողազի լճի շրջակայքն էր՝ Բերքաբեր գյուղի մոտ: Դե բնականաբար մերոնք սկզբում սկսեցին պաշտպանվել և հետո հակահարված տալ, դրությունը սրվելով՝ աստճանաբար թեժացավ և վերածվեց լուրջ մարտական գործողությունների: Քանի որ ես իմ զենքին շատ լավ էի տիրապետում, մասնակցել էի նաև զորավարժություններին, փոխնախարարի հրամանով ինձ ուղարկեցին ճակատ: Միակ ժամկետային զինծառայողը ես էի, մնացած բոլորը պայմանագրային զինծառայողներ էին եվ սպաներ: Ճակատի հրամանատարն էր Գնդապետ Հովակիմյան Արթուրը(արտակարգ մարդ և իմ պատկերացրած իդեալական հրամանատարը):Երբ ինձ բերեցին, ես գնացի, որ ներկայանամ իրեն և ապշեցի` տեսնելով, թե ինչ պայմաններում է նա մնում այդտեղ: Նրա մահճակալը գտնվում էր քանդված գոմի մեջ, եթե դա կարելի էր մահճակալ անվանել ,իսկ բարձի դեր էլ կատարում էր հին քրքրված բուշլատը: Նա ողջունեց ինձ, ասաց, որ ինձ չի թողելու մտնեմ խրամատ՝ մասնակցեմ մարտական գործողություններին, միայն մի օր պիտի իմ զենքով թշնամու ДЗОТ պայթեցնեմ, քանի որ այդտեղից դիպուկահարով հունիսի 12-ին մեր սպաներից մեկին են սպանել, և շատ են կրակ բացում մեր վրա: Ես իրեն խնդրեցի, որ գոնե թողի գնամ խրամատ փորեմ, այդ կերպ ինչ-որ չափով օգուտ տամ տղերքին. չթողեց: Անցավ 5 օր, նա առավոտից երեկո անցկացնում էր խրամատում, առանց քնելու ու երբ գալիս էր քանդած գոմի մեջ հանգստանալու, սկսում էի ներվերը սղոցել, համոզել, որ իր հետ տանի դիտակետ, գոնե խրամատ փորեմ: Վերջը համոզեցի 2004 թվականի հունիսի 21ին նա իր հետ իջեցրեց խրամատ, ամբողջ ճանապարհին ինստրուկտաժ էր անում, որ հակարծ գլուխս չբարձրացնեմ փորեlու ժամանակ, ինչքան հնարավոր է կռացած փորեմ: Իջանք և ես մեծ ոգևորությամբ արագորեն փորում եմ, կողքիս փորող ենթասպայի հետ կատակներ եմ անում, անկախ ինձանից սկսեցի մտերմանալ հետը: Անցավ մի 5 ժամ, ժամը 2-ին մոտ կլիներ, ենթասպան բահը գցեց, փորձեց ուղղել մեջքը, մեկ էլ լսվեց մի կրակոց, և նա ընկավ գետին: Չորեքթաթ մոտեցա, տեսնեմ արյան մեջ կորած, չի կարողանում շնչել: Նրա վրա կրակել էր դիպուկահարը: Հայտնվել եմ անելանելի վիճակի մեջ, փորձում եմ արհեստական շնչառություն տալ, տալու ժամանակ արյունը շատրվանի նման դուրս էր ցայտում կողքից: Գնդապետ Հովակիմյանն եկավ, տեսավ արդեն մահացած է, տեղային կապով՝ մեր լեզվով ասած տապիկով կանչեց զորամասի բժշկին: Բժիշկը մի 25-ին մոտ երիտասարդ տղա էր: Նա եկավ՝ տեսնելով սպանվածին ասաց ,-Սրանք հազիվ էլ կարողանային անզեն մարդու սպանեին: Ես պիտի գամ բացահայտ իրանց աչքի առաջ սանմասի մեքենայով տանեմ, որ տեսնեն թքած ունեմ իրանց վրա, իրենք վախկոտ ոչնչություն են, իսկ մենք մենք մեր տղերքին՝ նույնիսկ մեռած, չենք թողում գետնին, միշտ կողքին ենք, մինչև վերջ:
Ապա թեքվելով Հովակիմյանի կողմն ասաց,-ի՞նչ կարող եք անել , որ ես մոտենամ
և նրանք բան չկարողանան անեն:
Հովակիմյանը պատասխանեց,- մի տարբերակ կա, եթե քո մոտենալու ժամանակ մենք սկսենք ճակատի ամբողջ երկարությամբ անդադար կրակ բացել նրանց վրա, սկսած ավտոմատից, մինչև շատ մեծ տրամաչափի գնդացիրներ, այդ ընթացքում նրանք պիտի թաքնվեն և չեն կարող ամբողջ կազմով կրակել քո վրա, այդ դեպքում քո փրկվելու հավանականությունը 50/50 կլինի, եթե ճիշտ չկազմակերպեցի 30% ից էլ քիչ կլինի քո փրկվելու հավանականությունը, հիմա դու պատրա՞ստ ես:
Նա պատասխանեց,- 10% էլ լինի փրկվելու շանսս գնալու եմ, դուք 5 րոպեից հրաման տվեք:
Եվ 5 րոպեից սկսվեց ահավոր կրակահերթը, այդ ժամանակաընթացքում նա մեքենան մոտեցրեց խրամաին Գնդապետի հետ դրեցին պատգարակի վրա , դրեցին մեքենան, և նա մեքենան վարելով (նույնիսկ վարորդին չէր թողել վարի հասկանալի պատճառներով) դուրս եկավ այդ դժոխքից, հաջորդ օրն իմացա, որ մեքենայի վրա մի քանի գնդակի հետք կային, որոնք բարեբախտաբար չէին վնասել բժշկին: 2 ամիս հետո ինձ տեղափոխեցին իմ զորամաս, նորից մտա սովորական ծառայողական հունի մեջ, և մի անգամ հանդիպեցի Գնդապետին, նա ասաց, որ այդ մարտական գործողությունների ժամանակ մենք ունեցել ենք 3 զոհ, իսկ մեր հարևանները 26: Նրանք միշտ այդպիսին են, պիտի փորձեն ինքնահաստատվել, մենք էլ պիտի իրենց տեղը ցույց տանք, նորից խելոքանան, և այդպես էլ կշարունակվի: Իսկ բժշկին առ այսօր չեմ տեսել, չեմ իմանում նույնիսկ իր անունը, համոզված եմ հիմա ինչ-որ հիվանդանոցում աշխատելիս կլինի, ֆեյսբուկում գրանցված կլինի, եվ անպայման մի սուտի հայրենասեր նրան ասած կլինի, թե ինչ ունես էս հայրենիքի համար արած, հիմա օպերացիա ես անում փողն առնում ես գնում ես տուն, իսկ մենք ...........ծիծեռնակաբերդում թուրքի դրոշ ենք վառել: Մաքսիմում այդքանը: Իսկ մեր սերիալների չբավարարված սցենարիստներն էլ նենց հաճույքով օրը մի 50 հոգու սպանել են տալիս կինոյի մեջ, թեթև հանգիստ..............անցել է 9 տարի ես չեմ կարողանում մոռանալ, փշաքաղվում եմ երբ հիշում եմ ոնց ձեռքերիս մեջ մահացավ նա,եվ երևի ամբողջ կյանքում մղձավանջի նման մնալու է հիշողությանս մեջ: Ինչի եք ձեր կինոների մեջ կյանքի արժեքը հավասարեցնում գռոշի,կուզեի ձեր մաշկի վրա գեթ մեկ անգամ պատկերացնեիք՝ասենք ձեր սցենարի միջի անիմաստ սպանված մարդը ձեր եղբայրն է կամ ձեր ամուսինը: Մի պահ մտածեք ու նոր ձեր էշ-էշ մտավիժումները հանձնեք թղթին և հետո էկրանավորեք: Կամ դրա տեղը նկարեք իրական հերոսների մասին,կամ նրանց արարքների մասին,ասենք Գնդապետ Հովակիմյանի,կամ մեր բժշկի,և ինչքան իրական հերոսներ կան որոնց մասին մենք գաղափար չունենք: ՈՒշքի եկեք:

 

Հարություն Մնացականյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее