Հոֆբուրգ պալատում, որտեղ տեղի էին ունենում ԵԱՀԽ-ի նիստերը, բուռն քննարկումներ էին սկսվել Լաչինի՝ հայկական զինուժի կողմից գրավման կապակցությամբ: Թուրքերի ճնշմամբ ընդունված բանաձում ասվում էր. «Երեկ Հայկական զորքերն օկուպացրին Լաչինը»: Թարգմանությունը վեց լեզվով էր, այդ թվում` ֆրանսերեն: Եվ այսպես` ֆրանսերեն թարգմանիչն ասում է.
– Hier l Armée d́ Arménie a` occupée la Chine (Երեկ Հայաստանի բանակն օկուպացրեց Չինաստանը):
Ասվածը թերևս մնար աննկատ կամ գրավեր միայն ֆրանսերեն իմացողների ուշադրությունը: Սակայն դահլիճում ներկա էր Չինաստանի ներկայացուցիչը` ԵԱՀԽ-ի դիտորդի կարգավիճակով: Նա սկանդալ է սարքում, որը դուրս է գալիս դիվանագիտական նորմերի սահմաններից: Նիստն ընդհատվում է: Հետո` վերսկսվում: Բոլոր պատվիրակները միացնում են վահանակի ֆրանսիական ալիքը և դնում ականջակալները:
Թարգմանիչը հայտարարում է.
– Excusez-moi, s il vous plait, ce m est pas ĺArmée d́ Arménie, qui a occupée la Chine, c est l Armée de Haut Karabakh, qui a occupée la Chine (Ներեցեք, խնդրում եմ: Հայաստանի բանակը չէ, որ օկուպացրել է Չինաստանը: Դա Լեռնային Ղարաբաղի բանակն է, որ օկուպացրել է Չինաստանը):