Ոստիկանության Վայոց Ձորի մարզի ոստիկանները, ամուսնու դիմումի հիման վրա, որոնում են նրա կնոջը: Ամուսինը` Կ. Մ-ն դիմել է ոստիկանություն և հայտնել, որ կինը դեկտեմբերի 20-ին տանից գողացել է 800 հազար դրամ, ոսկյա մատանիներ, մեծ քանակի պահածոներ, ներքնակ, անկողնային պարագաներ և սիրեկանի հետ դիմել փախուստի: Շամշյան. Com-ի հաղորդմամբ` ամուսինը, գալով տուն, թալանված բնակարանում հայտնաբերել է նաև նամակ, որտեղ գրված է եղել. «Ոնց չես հավատում աշխարհի վերջին, դե տես` ոնց է լինում աշխարհի վերջը»:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ միջոցառումներ` կնոջը հայտնաբերելու համար: