Էլի փորձում ենք դեպքերից առաջ ւնկնել մեր վաղեմի սովորության համաձայն: Բավական է, որ Կիպրոսի Գլխավոր դատախազը ասեր, թե իր երկրում հնարավոր չէ առանց մարդու թույլտվության օֆշորային գոտում ընկերություն գրանցել, ու մեր հասարակությունը հերթական անգամ սկսեց ալեկոծվել իրարով անցնել; Մինչդեռ եկեք ուշադիր նայենք Պրն. Պետրոս Կլերիդեսի պատասխանն` ըստ հերթականության.
- 1.Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել...
- 2.Ազատություն ռադիոկայանի այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է հետևյալ կերպ - Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար...
- 3. Ազատություն ռադիոկայանի երկրորդած այն հարցին, թե` հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության, Կլերիդեսը պատասխանել է. Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով...
- Հիմա, ինչ ենք իմանում այստեղից առանց այլևայլության, մեկ կողմ թողնելով, մեր անձնական մոտեցումները այս կամ այն անձի նկատմամբ և վերլուծելով կիպրացի իրավաբանի խոսքը անաչառ կերպով.
- 1. ինքը տեղյակ չի գործին, նոր է իմացել և դեռ չունի համապատասխան փաստաթղթեր, որոնք ուսումնասիրած կլիներ և ըստ այդմ էլ կհնչեցներ իր մասնագիտական եզրակացությունը
- 2. իր եզրակացությունը Կիպրոսի գլխավոր դատախազը կհայտնի, երբ կստանա համապատասխան փաստաթղթերի փաթեթը հայկական կողմից և կուսումնասիրի
- 3.ինքը վստահ է, որ առանց անձի արտոնության կամ թույլտվության անհնարին է իր երկրում օֆշորային գոտում ընկերության գրանցումը, եթե գրանցումը չի ընթացել լիազորված անձի կամ որևէ այլ եղանակով;
- Այսքանից հետո չեմ կարծում թե կարելի է եզրակացնել, որ այս է հա կբացահայտվի սկանդալի կուլմինացիան և .... շատերն իրենց սիրտը յուղով կօծեն, ոնց ասում է ժողովրդական առածը: Ուղղակի` ավելորդ անգամ մենք հայաստանյան հասարակությունս, տուրք ենք տալիս մեր էմոցիոնալությանն ու պոռթկունությանը և փորձում ժամանակից շուտ խոսել, եզրակացություններ հայտնել: Մինչդեռ կարելի է ուղղակի սպասել կիպրական կողմի մասնագիտական եզրակացությանն ու ամփոփիչ խոսքին, թեև չեմ զարմանա, եթե հանկարծ այն որոշների սրտով չլինի, մեջտեղ բերեն այն հերթական տիպիկ հայաստանյան բամբասանքը, թե ,,կիպրական դատախազությանը ևս կաշառել էին,,... ինչն այս դեպքում ուղղակի ծիծաղելի կհնչի, ու գուցեև ունենա լուրջ հետևանքներ, որովհետև մենք եթե այդպիսի բան ասենք, առաջին անգամ կասկածի տակ կդնենք եվրոպական արդարադատության չափանիշներով գործող պետական պատկան մարմնի, չասելու համար թե դիվանագիտական առումով այն ինչպիսի վիրավորանք կլինի Կիպրոս պետության համար; Հուսամ կունենանք այնքան ողջամտություն նման բամբասանքներից զերծ մնալու և սպասելու մինչև կավարտվի նաև այս` արդեն հոգնեցնող պատմության հերթական փուլը;
Հեղինակ` Արմ Հակ
Հիշեցնենք. Հայաստանում վերջին շրջանում ծավալված «օֆշորային» սկանդալի առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանը Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսից փորձել էր պարզել՝ հնարավո՞ր է արդյոք իր երկրում օֆշորային ընկերություն գրանցել, առանց տվյալ անձի իմացության:
«Հետք» պարբերականի հայտնի հրապարակումից հետո, (ըստ որի՝ գործարար Աշոտ Սուքիասյանը «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացրել է կիպրոսյան օֆշորային մի ընկերության միջոցով, որի հիմնադիրներից են նաեւ Հայաստանի վարչապետն ու Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը), վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ, հերքելով, թե որեւէ առնչություն ունի այդ ընկերության հետ:
Մեկնաբանելով այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանի հարցը, Կլերիդեսը նշել է․ «Ես խոսել եմ Հայաստանի գլխավոր դատախազի հետ: Մի քանի րոպե առաջ ինքը ինձ պատմել է այդ պատմության մասին: Առաջին անգամ եմ լսում այս մասին, նա խոստացավ ինձ տալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը մինչեւ իմ մեկնելը եւ ես պատասխանատվություն եմ վերցրել անմիջապես քայլեր ձեռնարկել եւ պատասխանել»:
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որեւը մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, Կիպրոսի գլխավոր դատախազը պատասխանել է․ «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչեւ չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»:
Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանել է․ - «Անհնար է, եթե իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձեւով»: