Ինչ-որ «անառողջ» հետաքրքրվածություն է սկսել ակտիվորեն դրսևորել ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆֆերնը Լիսկայի «որդու» գործի նկատմամբ:
Մի քանի օր առաջ Հեֆֆերնը անգամ հանդիպել էր գլխավոր դատախազի հետ և քննարկել էր այդ գործի ընթացքն ու մանրամասները, ինչն, ըստ իս, աննախադեպ հանդգնություն է դիվանագիտության ու պոլիտ էթիկայի առումով:
Հավանաբար այս ամենը վկայում է այն բանի մասին, որ ինչ-ինչ պատճառներով ԱՄՆ-ը ուզում է առայժմ մեղմ, բայց, այնուամենայնիվ, ճնշում գործադրի Հայաստանի իշխանությունների վրա:
Ինքը՝ Հեֆֆերնը, հայտարարել է, որ միջազգային հանրությունն է հետաքրքրված այս գործով, դրա համար էլ ինքը հետամուտ է լինում դրա ընթացքին...
Այն, որ Լիսկան գնդակահարման արժանի սրիկա է, փաստ է: Այն, որ նրա լածիրակն էլ գլուխը շատ հեշտ պրծացրեց, էլի փաստ է:
Այն, որ Բուդաղյանի սպանության համար մեղավորները պետք է դատապարտվեն՝ անքակտելի փաստ է, բայց... բայց չի կարելի ուրախանալ ու անգամ հույս ունենալ, որ ԱՄՆ-ը միջամտի այս գործին:
Նախ, Հեֆֆերնը ու, առհասարակ, ԱՄՆ-ը, մեծ հաշվով թքած ունեն այս կամ այն քրեական գործի վրա, եթե այն ուղղակիորեն կապված չէ ԱՄՆ քաղաքացիների ու ԱՄՆ շահերի հետ, հետո, անգամ այս գործով ԱՄՆ-ի գլխավոր շահը հենց նրանում է, որ գործը նման անտաղանդ կերպով մերոնք փորձեն գործել Լիսկայի հանցանքը, որովհետև դա հավելյալ ազդեցության լծակ է տալիս ԱՄՆ-ին, որը «միջազգային հանրության» անունից հանդես գալով, կկարողանա հավելյալ ճնշումներ գործադրել մեր իշխանության վրա:
Այնպես որ, Լիսկայի գործը պարզապես օբյեկտիիվորեն է արդարություն պահանջում, որովհետև ազատության մեջ գտնվող Լիսկան որքան էլ կարողա ձայներ բերի ու փայ տա, գլխացավանքը նրա ազատ լինելուց ավելի մեծ է լինելու, քան դիվիդենտները: