Այս գրառումս ուղղում եմ dasaran.am կայքը ստեղծողներին ու դրա` որպես կրթական մակարդակի բարձրացմանը միտված լինելուն հավատացողներին:
Այդ կայքը ես մինչև հիմա օգտագործում եմ, որպես աշխատանքային վայր: Տեղադրում եմ աշակերտների գնահատականները, տեղադրում եմ տնային հանձնարարությունները:
Այս շաբաթվա սկզբում բացում եմ կայքը ու Բարբի տիկնիկի գովազդ է դրված:
Ի՞նչ է սա:
Հաճախ գրում եք, որ այս կայքը ի վերջո փոխարինելու է մատյաններին:
Մատյանների վրա ոչ ոք Բարբի տիկնիկի նկար չի փակցնում:
Իմ տեղադրած տնային հանձնարարությունները ամեն օր նայում են 96 աշակերտներ և ծնողներ:
Ինչու՞ պիտի իմ աշխատանքի հաշվին, ինչ որ մեկը գովազդ տեղադրելով գումար աշխատի: Ես սա գրում եմ նաև Ֆիզմաթ դպրոցի ուսուցիչների անունից՝ նրանց համաձայնությունն ունենալով:
Աղասի Միքայելյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից