Այն, ինչ կատարվում է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունում՝ դուրս է որևէ բանականությունից։
Այս խմբակցության հինգ անդամներից Խաչատուր Քոքոբելյանն արդեն վաղուց կապ չունի ֆրակցիայի հետ, Ալիկ Արզումանյանը դե ֆակտո խմբակցության անդամ չէ։
Զարուհի Փոստանջյանը աշնանը գահընկեց արեց Ռուբեն Հակոբյանին, դարձավ խմբակցության ղեկավար՝ հեռուն գնացող քաղաքական հավակնություններով։
Հետո պարզվեց, որ Զառան ուսանելու անսպառ ցանկություն ունի՝ այնքան մեծ, որ օտար ափերը գերադասեց ժողովրդի պատգամները կատարելուց։
Էդ հանգրվանին պարզվեց, որ Ռուբեն Հակոբյանի ու կուսակցության հարաբերությունները հարթված են, ու Ռուբենն այսօրվանից կրկին խմբակցության ղեկավար է։
Խմբակցության հինգերորդ անդամը՝ Թևան Պողոսյանը, հրաժարվեց պատգամավորական մանդատից, հետո էլ՝ հրաժարվեց հրաժարումից։
Բանականության այս համընդհանուր դեֆիցիտն իրականում պայմանավորված է ներկուսակցական ռազբորկաներով, որոնց մի մասն այլևս քողարկել հնարավոր չէ։
Կուսակցության ներսում գզվռտոց է՝ Րաֆֆու ուղղակի կամ անուղղակի մասնակցությամբ կամ բացակայությամբ։
Այդ գզվռտոցը ստիպում է «անձնական» պատճառներով անընդհատ խմբակցության ղեկավար փոխել,«անձնական» պատճառներով մանդատ հանձնել ու հետ վերցնել, «անձնական» նախաձեռնությամբ ստրասբուրգյան «ղումարբազություն» բեմադրել և ուսման մեկնել։
Փետրվարի 18–ին էլ կպարզվի, որ մեկ տարի առաջ՝ 40 տոկոս հավաքած ու ինքզինքն նախագահ հռչակած Րաֆֆի խոսքին կարոտ են ընդամենն Ազատության հրապարակում մշտապես «ներկա գրվող» մի քանի տասնյակ մարդ։
Հետո ասում եք՝ բանականություն, քաղաքականություն…
Ներկուսակցական գզվռտոցի արտացոլումը «Ժառանգություն» խմբակցությունում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet