Ընտիր էր... Իրոք... Ներողություն եմ խնդրում Արտաշես Ալեքսանյանից իր խաղացած դերի մասին կասկածներիս համար....Դահլիճը արդեն հինգ րոպե ոտնկայս ծափահարում է....
Բլոգեր Տիգրան Քոչարյանի (Փիղի) գրառումը` ֆեյսբուքյան էջից
Ավելի ուշ Տիգրան Քոչարյանը նաև գրել է.
Հիմա արդեն ավելի մանրամասն կինոյի մասին: Բավականին շատ հարցեր կարելի է ուղղել Քեշիշյանին, խնդրահարուլց դրվագներ,պատմական վիճելի հարցեր, դերասանների ընտրություն, լիրիկ տեսարանները շատ են և այլն, և այլն
Շատ պահեր թռուցիկ են,Նժդեհի կերպարն որոշ պատմական պահերին բացահայտված չեն, Նժդեհի գաղափարախոսությունը կարելի էր ավելի լայն ներկայացնել;
Բայց: Նժդեհն այն կերպարն է, որ երկու ժամում ,պայթես էլ, չես տեղավորի: Իմ կարծիքով մի քանի սերիա նկարել է պետք:
Խորեն Աբրահամյանին երկրորդական դեր տալ սխալ է, ինքը այդ դերերին սովոր չի:
Ամեն ինչը մի կողմ դրած, ֆիլմը իրոք ստացվել է: Չգիտեմ, ոնց, բայց ստացվել է:
Ու ես, որ շատ թերահավատորեն էի վերաբերվում,վերջում ծափահարում էի: