Ուկրաինայում շարունակվում են բախումները կառավարության հատուկ ջոկատայինների և ընդդիմության ինքնակազմակերպված զինյալների միջև, չնայած այն բանի, որ երեկ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և ընդդիմության առաջնորդներ Արսենիյ Յացենյուկը, Վլադիմիր Կլիչկոն և Օլեգ Տյագնիբոկը պայմանավորվել են զինադադարի և բանակցային գործընթացի սկսման մասին՝ արյունահեղությունը դադարեցնելու նպատակով:
Մեծ հաշվով իրավիճակն Ուկրաինայում զինված հակամարտության տեսանկյունից մնում է անփոփոխ, իսկ երկիրը ընդհանուր առմամբ ավելի ու ավելի է խորասուզվում քաոսի մեջ, որը երկիրը վերադարձնում է միջնադար: Չկա որևէ ինչ-որ լուրջ առաջընթաց, կամ էլ զարգացում, որ հնարավոր լինի նորովի ներկայացնել Ուկրաինայում տիրող իրավիճակը քան, այն ինչ մենք վերջերս ներկայացրել ենք, սակայն այս համատեքստում Օբաման Մեքսիկայի Տոլուկա քաղաքում՝ Մեքսիկայի և Կանադայի առաջնորդների հետ հանդիպումից հետո արել այնպիսի հայտարարություն, որին չանդրադառնալը պարզապես մեղք է:
Այսպիսով Օբաման ասել է մասնավորապես հետևյալը. «Ուկրաինայի կառավարությունը գլխավոր մարմինն է, որը պետք է օժանդակի անհրաժեշտ պայմանների ստեղծմանը՝ բռնությունից խուսափելու համար: Անհրաժեշտ է, որպեսզի քաղաքի փողոցներից դուրս գան հատուկջոկատայինները, իսկ իշխանությունները պետք է աշխատեն ընդդիմության հետ: Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և երկրում ժողովրդավարության հաստատման համար»:
Իսկ վերջում, մեկնաբանելով Յանուկովիչի կառավարության և ընդդիմության միջև հրադադարի հաստատումը, ԱՄՆ նախագահն ասել է, որ դա կարող է հնարավորություն ընձեռել հակամարտության լուծման համար։ «Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու և երկրում ժողովրդավարության հաստատման համար»:
Նման ցինիկ հայտարարության թերևս կարող էր անել միայն ԱՄՆ-ի նախագահը: Ախր մի կողմից ասում են այն, որ կառավարությունը գլխավոր մարմին է և պետք է ելք գտնի բռնությունները դարդարեցնելու համար, մյուս կողմից ասում են ուժ մի կիրառեք: Ինձ անկեղծ հետաքրքրում է, թե ինչպես է դա Արևմուտքը պատկերացնում առավելևս այն դեպքում, երբ կառավարության և ընդդիմության վերջին համաձայնությունից հետո Ուկրաինայի ազգայնականների առաջնորդ Դմիտրի Յարոշը հայտարարեց, որ իր «Պրավիյ սեկտոր» կազմակերպությունը մտադիր չէ զինադադար պահպանել և դեռ մի բան էլ խոստացավ, որ շարունակելու «ապստամբած ժողովրդի» դիմադրությունը: Հիշեցման կարգով էլ ասեմ, որ այսօր այդ «ապստամբած ժողովրդի», կամ էլ ընդդիմաիր զինյալների մեծ մասը վերահսկվում են ոչ թե Կլիչկոյի կամ էլ Յացենյուկի կոմից, այլ աջ ծայրահեղկանների:
Հիմա տարրական հարց է առաջանում: Եթե պայմանականորեն ասած ընդդիմությունը շարունակում է իր զինված պայքարը իշխանությունների դեմ, ինչ պետք է անի իշխանությունը: Ըստ Օբամայի այն պետք է կայունացնի իրավիճակը Ուկրաինայում` հանելով ոստիկանությանը և հատուկ ջոկատայիններին Կիևից: Բայց ախր մյուս կողմից, եթե Ուկրաինայի իշխանությունները ուժ չեն կիրառում, կամ ավելի ճիշտ դիմադրություն ցույց չեն տալիս, խախտվում է հասարակական կարգը, իսկ եթե խախտվում է հասարակական կարգը, դրա արդյունքում կարող են տուժել և այժմ էլ տուժում են բազմաթիվ անմեղ մարդիկ, իսկ նման պայմաններում, եթե իշխանությունները չեն կարողանում կանխել այդ իրավիճակը ստացվում է, որ նրանք ապաշնորհ են, իսկ Ուկրաինան էլ «ձախողված երկիր» (failed state):
Նրանք ովքեր չգիտեն, ասեմ, որ նման հանգամանքներում, երբ պետությունը չի կարողանում պաշտպանել սեփական երկրի քաղաքացիներին` պահպանելով հասարակական կարգը, որի արդյունքում խախտվում են մարդու իրավունքերը, ներառյալ կյանքի իրավունքը և դրա արդյունքում էլ տեղի են ունենում նաև մարդյության հանդեպ հանցագործության դեպքեր, Միջազգային հանրությունը պետք է իր վրա պատասխանատվություն վերցնի և կիրառի Պաշտպանելու պարտավորություն» նորմը (R2P) որն իրենիցց ենթադրում է միջազգային ներգրավվածություն պաշտպանելու համար մարդկային կյանքն ու արժանապատվությունը:
Սրանից բխում է նաև մեկ այլ տարրական հարց: Հիմա ինչ, ԱՄՆ-ն կամ էլ ավելի պատկերավոր ասած Արևմուտքը, ուզում է Ուկրաինան դարձնել «ձախողված պետություն», որպեսզի կարողանա ներխուժել այդ երկրի տարա՞ծք: Գուցե մեծ հաշվով չափն անցնում ենք նման ենթադրություններ անելով, աբյց մարդ չգիտի ինչ մտածի այս պարագայում, բայց ինչպես ժամանակին սսիրված ֆիլմում էր ասվում «меня терзают смутные сомнения...»: