Երևանում կրքերը չեն դադարում Parada ֆիլմի շուրջ, որի ցուցադրման դեմ Հայազն Միությունը հոկտեմբերի 8-ին,ժամը 17.00-ին բողոքի ակցիա է անցկացնելու Գերմանիայի դեսպանատան դիմաց (Չարենցի փ. 29 ):
Այն սերբական ֆիլմ է, որն արծարծում է Սերբիայում նույնասեռականների իրավունքների նուրբ խնդիրը:
Ֆիլմի ցուցադրությունը նախատեսված է Տիկնիկային Թատրոնի դահլիճում, ինչն ավելի է վրդովեցրել ֆիլմի ցուցադրմանը դեմ արտահայտվողներին:
Այս առիթով ֆեյսբուքյան իր էջում օգտատեր Տիգրան Քոչարյանը (բլոգեր Փիղը) գրել է. «Արա, այ Գերմանիայի դեսպանատուն, լրիվ վատ ե՞ք։ Մանկական թատրոնում ուրիշ բան չկա ցույց տալու»:
Հիշեցնենք, որ այդ և մի քանի այլ ֆիլմերի ցուցադրությունը հովանավորվում է Եվրամիության կողմից:
Parada ֆիլմը (Շքերթը) էկրան է բարձրացել 2011-ի հոկտեմբերի 3-ին և դրա նկարահանման համար հիմք է ծառայել 2010-ին մայրաքաղաք Բելգրադում անցկացված գեյ-շքերթի տեսաժապավենը։
Ֆիլմը դիտման բարձր մակադակ է գրանցվել ինչպես Սերբիայում, այնպես էլ Խորվաթիայում , Սլովենիայում, Բոսնիա Հերցեգովինայում և Մոնտենեգրոյում։