▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՈԻՐՈՒԳՎԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ` հայ երգի սիրահար և ԳՈՀԱՐ-ի համերգի հանդիսատես` ԿԻԼԻԿԻԱՅԻ ԴՐՈՇԸ ՁԵՌՔԻՆ

Ուրուգվայի  նախագահ, 77-ամյա Խոսե Մուխիկան` տիկնոջ հետ, Մոնտեվիդեոյի ամենահեղինակավոր` Սոդրե ազգային համերգասրահում ներկա է գտնվել ԳՈՀԱՐ երաժշտախմբի համերգին` ավելի քան երեք ժամ ունկնդրելով և ակնդրելով հայ երգ, երաժշտություն և պար:

ԳՈՀԱՐ-ի  կատարումներից մի քանիսին  Խոսե Մուրիկան  ծանոթ էր և նույնիսկ  մեկ-երկու  երգի ձայնակցում էր:

Եվ այս փաստը  պատահական չէ` նույնիսկ պատմական հիմք ունի.  Խոսե Մուխիկան 1970-ականներին այցելել էր խորհրդային Հայաստան և մեր երկրում մնացել բավական երկար` մի քանի ամիս: Նա լավ տպավորություններ ունի Հայաստանից և միշտ դրական է արտահայտվում Հայաստանի վերաբերյալ: Հայաստանում անցկացրած տարիներին Խոսե Մուխիկան ընկերացել է հայ հասարակական ու պետական գործիչների հետ, նրանց միջոցով  ծանոթացել է նաև հայկական մշակույթին  և ԳՈՀԱՐ-ի համերգը առիթ էր Ուրուգվայի նախագահի համար վերհիշել Հայաստանում անցկացրած ժամանակն ու նաև` իր երիտասարդ տարիները:

ԳՈՀԱՐ երաժշտախումբը  հիրավի դարձել է հայ երգի և մշակույթի դեսպանն աշխարհում և անցած  տասը տարիներին ելույթներ է ունեցել Լիբանանում, Ռուսաստանում, Սիրիայում, Թուրքիայում, Կիպրոսում, ԱՄՆ-ում, Կանադայում, իսկ այժմ` նաև Ուրուգվայում:

ԳՈՀԱՐ-ի համերգին ներկա ուրուգվացիերը Asekose.am-ի հետ զրույցում նշում էին, որ իրենց երկրի համար մեծ պատիվ է հայկական ոգով լեցուն նման երաժշտախմբի հյուրընկալելը, քանի որ  ուրուգվացիների համար հայերը բարեկամ ու հարազատ ժողովուրդ են, իսկ Ուրուգվայի կառավարությունը միշտ լինելու է հայության և Հայաստանի կողքին:

Հիշեցնենք, որ  Ուրուգվայն առաջին երկիրն էր, որ 1965 թվականին պաշտոնապես ճանաչեց Թուրքիայում հայերի ցեղասպանության փաստը՝ ապրիլի 24-ը հայտարարելով Հայ նահատակների հիշատակի օր:

Իսկ 1971-ին ` Մոնտեվիդեոյի հրապարակներից մեկը, որտեղ ավելի ուշ կանգնեցվեց Մեծ եղեռնի զոհերին նվիրված հուշարձան-կոթող, կոչվեց Արմենիա. 1972 -ին ծովեզրյա պողոտաներից մեկն էլ անվանվեց  Ռամբլա–Արմենիս:

 

Հայկական երգին ուրուգվայացիները ծանոթ են հայկական ռադիոժամերի միջոցով, իսկ ԳՈՀԱՐ երաժշտախմբի միջոցով Ուրուգվայի համար բացահայտվեցին բոլոր ժամանակների հայկական սիրված երգերը: ԳՈՀԱՐ-ի համերգները ոգևորել ու հայության նոր լիցքեր են հաղորդել   Ուրուգվայում ապրող մոտ 15 հազար   հայերին, որոնց ավագ սերունդը   այստեղ հաստատվել էր  անցած դարի քսանական թվականներին:

Հայերն Ուրուգվայ  հիմնականում եկել են  Կիլիկիայից,  իսկ հետագա տասնամյակներում նաև Մերձավոր Արևելքի երկրներից են այստեղ  տեղափողվել  հայեր, ովքեր  նույնպես ծննդով Կիլիկիայից էին:

Եվ  հասկանալի էր, երբ ԳՈՀԱՐ-ի համերգի ժամանակ Վերականգնիր Կիլիկա երգի կատարումն ու համերգասարահում  Կիլիկիայի հարյուրավոր  դրոշակների ծածանումը մեծ թնդություն և հուզում  առաջացրեց դահլիճում ու շատերն անզոր եղան  զսպել արցունքները:  

Ի դեպ, Կիլիկիա դրոշակներից նվեր հասավ նաև Ուրուգվայի նախագահին ու նրա տիկնոջը, ովքեր երգի հնչյունների ներքո բոլոր ներկաների հետ ծածանում էին հայոց թագավորության դրոծակները:

Չնայած փոքրաթիվ լինելուն`  Ուրուգվայի հայ համայնքը կարողանում է պահպանել ինքնությունը, ինչին նպաստում են հայկական հաստատությունները, որոնց  ներկայացուցիչները  Asekose.am-ի հետ զրույցում խոստովանում էին, որ ԳՈՀԱՐ-ը նոր լիցք տվեց իրենց,  ազգային ոգին միշտ արթուն պահելու  ազդակ հաղորդեց ու բազմապատկեց սերն ` առ հայ երգն ու  հայրենիքը:

 

ԳՈՀԱՐ-ի  նպատակն ու գաղափարն  է աշխարհասփյուռ հայության շրջանում ամրացնել հայկական արմատներն ու փոխանցել հայ  մշակույթը` արտերկրում ապրող հայերի սերունդներին:

ԳՈՀԱՐ-ը, որի հիմնադիրն ու մեկենասը լիբանանահայ Հարութ Խաչատուրյանն է, աշխարհով մեկ տարածում է  հայ երգն ու  ԱՅԲ-ԲԵՆ-ԳԻՄ-ը, ծածանում`  Կիլիկիայի թագավորության դրոշակները:

ԳՈՀԱՐ-ի համերգներին Ուրուգվայի ելույթներից հետո   անհամբեր են սպասում Արգենտինայի ու  Բրազիլիայի մեր հայրենակիցները: Հարավամերիկյան  երեք երկրների  չորս  քաղաքներում ` Մոնտեվիդեոյում, Բուենոս Այրեսում, Կորդովայում և Սան Պաոլոյում նախատեսված են   9 Համերգներ, որոնք եզակի հնարավորություն են ընձեռում  վայելել ԳՈՀԱՐ-ի շքեղությունը՝ 170 արվեստագետներով` այդ թվում  11 մեներգիչներով և 15 պարուհիներով: 

Նշենք, որ   ԳՈՀԱՐ երաժշտախումբը և Առաջին Ալիքն աշխարհասփյուռ հայությանը բացառիկ հնարավորություն են ընձեռում` հոկտեմբերի  28-ին ուղիղ հեռարձակմամբ  Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսից հետևել հայ   երգի բացառիկ տոնին:

Ու թեպետ  Հայաստանի հեռուստադիտողները ԳՈՀԱՐ-ի Բուենոս Այրեսում նախատեսված համերգի դիտելու հնարավորություն կունենան կեսգիշերն  անց 03.00-ին, սակայն դրա կրկնողությունը հնարավոր կլինի դիտել նաև կիրակի:

Լուսանկարները` Քրիս Աղասարյանի

72157631842345734

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее