Հունվարի 27-ին Թուրքիա է մեկնել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Պաշտոնական ընդունելությունից հետո նա Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի հետառանձնազրույց է ունեցել, որին հաջորդել է երկու նախագահների համատեղ մամուլի ասուլիսը: Գրում է ermenihaber.am-ը և հավելում.
Ֆրանսիայի նախագահ Օլանդը մամուլի ասուլիսի ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
«Նման պատմական իրադարձությունների ուսումնասիրությունը կարող է ցավալի լինել: Մենք պետք է հաշտության ուղիներ փնտրենք: Պետք է աշխատենք, որպեսզի անցյալում տեղի ունեցածի մասին իմանան»,- Ֆրանսիայի նախագահի խոսքերը մեջբերում է թուրքական «Աքշամ» թերթը:
Օլանդը հիշեցրել է, որ 2008 թվականին Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք էր ընդունվել, որը պետք է կիրառության մեջ մտնի:
Թուրքիայի նախագահ Գյուլն իր հերթին նշել է, որ Թուրքիան պատրաստ է բացել իր արխիվները, սակայն այդ հարցը միակողմանի հնարավոր չէ լուծել: Գյուլը ընդգծել է , որ այս տարիներին Թուրքիայում զգալի փոփոխություններ են արձանագրվել խոսքի ազատության տեսանկյունից, բազմաթիվ օրենքներ են փոխվել, որոնք հնարավորություն են տալիս խոսել ժամանակին արգելված թեմանրի մասին: Գյուլը հիշեցրել է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից(ՄԻԵԴ) Թուրքիայի աշխատավորական կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի գործով կայացված որոշման մասին: ՄԻեԴ-ը Փերինչեքին արդարացրել էր՝ նրա կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը դիտարկելով խոսքի ազատության շրջանակներում: