▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Որպեսզի բանակդ «չթալանեն», անհրաժեշտ է, որ դու բանակ չունենաս. թարգմանություն նիկոլերենից». Արտակ Զաքարյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արտակ Զաքարյանի գրառումը.

«Քաղաքական թարգմանություն նիկոլերենից՝ հատուկ նիկոլիզմի լեզուն չհասկացողների համար.
ՀՀ հպարտ քաղաքացի՛,
Ա) որպեսզի բանակդ «չթալանեն», ուրեմն անհրաժեշտ է, որ դու բանակ չունենաս,
Բ) որպեսզի ապրես «խաղաղ և անվտանգ», ուրեմն պետք է պարտվես պատերազմում և կորցնես քո հողերը,
Գ) որպեսզի ճանապարհներդ բացվեն և ազատ առևտուր անես, ուրեմն պետք է կորցնես քո բոլոր ճանապարհները՝ այն տալով ուրիշների վերահսկողության տակ,
Դ) որպեսզի «լավ ապրես», ուրեմն պետք է սեփական պետություն չունենաս,
Ե) որպեսզի ինքնիշխան Հայաստան չլինի, ուրեմն այս երկիրը կամ վարչապետ չի ունենա, կամ էլ այդ վարչապետը պետք է լինի Նիկոլ Փաշինյանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее